ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

13.05.2014

ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ «ՇՐՋԱՊԱՏ»


Մարդու համար ամենակարեւոր դրսեւորումներից է շրջապատը: Շրջապատն է, որ մարդուն մարդ է դարձնում, տալիս է ինքնահաստատման ու կայացման երաշխիք: Այսօր, կարող եմ ասել, որ իմ սիրելի քաղաքի սիրելի շաբաթաթերը՝ «ՇՐՋԱՊԱՏԸ» կայացել է, կայացել է, որովհետեւ իր մեջ կրում է իր ծննդավայրի հոգսն ու ցավը, ուրախությունն ու ժպիտը, մարդ անհատն ու ժողովուրդը:
Ակամայից հիշեցի մոգերի ու հովիվների երկրպագությունը Հիսուսին. - ահա մի աստղ երեւաց երկնակամարում ու հետեւելով աստղի փայլին շտապեցին դիմավորելու նորածին մանկանը: Այդպես էր եւ ճիշտ 10 տարի առաջ, երբ մարդիկ մեկը մյուսին լուր էին տալիս թե նոր թերթ է լույս տեսել ու որ շատ հետաքրքիր բովանդակություն ունի:
Ինչպես որ առաջին համարն էր, այնպես էլ հենց այս վերջինը՝ նույն կերպ համեմված:
10 տարեկան այս պատանին եկավ իր քաղաքի կարիքները բարձրաձայնելու, եկավ, որ աշխարհին ասի թե ինքն էլ ունի ծննդավայր, որի մասին դարեր է խոսվում հպարտորեն, որ իր համաքաղաքացիները մշտապես գլուխները բարձր պիտի պահեն, որովհետեւ իր այդ ծննդավայրը աշխարհին ու մարդկությանը Շիրազներ ու Իսահակյաններ է տվել, «Պադվալի» Վաղոներ, Շերամներ ու «խելառ» Արտոներ է տվել:
«ՇՐՋԱՊԱՏՆ» իր շուրջն հավաքեց ամենատարբեր մարդկանց, լսեց, խոսեց, կիսվեց ու հարստացավ նրանցով: Մտքի թռիչքն անսահմանափակ է: Ուզում է օգնել իր հայրենակցին, ուզում է, որ մուրացկանի հոգեբանությունը կոտրի իր երկրացու մեջ, որ փառքի դափնիները միայն իր քաղաքի բնակիչներին է պատկանում: 
Ճիշտ 10 տարի առաջ այս օրերին «ՇՐՋԱՊԱՏԸ» եկավ մեզ ասելու, որ հուսահատվելն ու կոտրվելը ամենաանցանկալին են, որ նա պատրաստ է մեզ հետ «գրոհի» գնա հանունի համար, որ ապրելն ու արարելն է ճիշտը, պայքարի բռունցք պարզելն է կարեւորը, որ հավերժականը սերն է:
«ՇՐՋԱՊԱՏՆ» իմ ընկերն է... Պապերիցս եմ լսել. - ասա ով է ընկերդ, ասեմ՝ ով ես դու...
Հպարտ եմ, որ իմ շրջապատում շրջապատված եմ «ՇՐՋԱՊԱՏՈՎ»...
Քեզ բարի՜ երթ իմ լավագույն ընկեր...
ԱՐԱ ՆԱԽՇՔԱՐՅԱՆ


2 комментария:

Blogger Widgets