ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

08.06.2014

ԼԻԲԱՆԱՆԻ ՄԵԿ ՕՐՍ 100 ՏԱՐԻ /օր առաջին/


Հայ Անտոնի հեռախոսազանգն ինձ անակնկալի բերեց. 
-Բարեւ Արա, ինչպե՞ս ես... 
-Աստված օգնական Հայր Սուրբ... 
-Գիտե՞ս որ դուն «լոտո» ես շահել... 
-Հայր Սուրբ ես երբեք «լոտո» չեմ խաղացել: 
-Օ՜... դու թերեւս չգիտես, դուն Լիբանան մեկնելու օդանավի տոմս ես շահել: 
Աչքերս փայլեցին, միտքս պայծառացավ, հոգիս մի պահ երանությամբ լցվեց... ես տեսնելու էի նրանց... ես ապրելու էի նրանց կողքին... ես իմ փափագս պիտի իրականություն դարձնեի: Տարիներ շարունակ հոգուս հեռուներում փայփայում էի նրանց հիշատակը... հիշատակ, որ պիտի հետո միայն փոխանցեմ ժառանգներիս: 
Սիրելի՛ ընթերցող, որպեսզի միտքս հասկանալի լինի, ասեմ, որ խոսքս շատ տարիներ առաջ Պորտուգալիայի թուրքական դեսպանատան մեջ իրենց կյանքը զոհաբերած հինգ տղաների մասին է: Հիշողներիս մեջ «ԼԻԶԲՈՆ 83, կամ ԼԻԶԲՈՆ 5» նահատակ ողջակեզների մասին: 
2014թվականի մարտի 15-ին /օրը նաեւ իր խորքի մեջ խորհրդանշական էր, որպես մի ուրախության ու ոգեւորության օր/ օդանավս, որ մեկ ժամ ու կես անցնում էր Էրգրի օդային տարածքով վայրէջք կատարեց Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում: Ընկերոջս՝ Կիրակոսի, կամ ինչպես հայտնի է ընկերական շրջապատում Կիրօյի հետ նախապես պայմանավորվել էի, որ երբ ոտքս առաջին անգամ դնեմ Լիբանանի հողի վրա ու փորձեմ վայելել արաբական այդ զարմանալի երկիրը, պիտի նախ այցելեմ ազգային գերեզմանատուն եւ որտեղից հաղորդակցվելով մեր հին ու նոր նահատակ սրբերի հետ օրհնություն ստանամ ու շարունակեմ արձակուրդս...

Բարեւ տղե՛րք... Ես եկա... Եկա ու մենք վերջապես հանդիպեցինք: Ահա կանգնած եմ Ձեր առաջ ու... ու լռում եմ...
Շիրմաքարի մոտ ցավն ավելի է սեղմում կոկորդս ու խեղդում ասելիքս: Շիրմաքարի մոտ խոսքն այլեւս ավելորդ է: Այստեղ բառերը դառնում են արցունք ու սպառնում աչքերիդ: Շիրմաքարի մոտ հուզմունքն ավելորդ է... Կանգնելով այստեղ մի պահ հերոսանում ես: Հպարտանում, որ Հայի այս տեսակի ժառանգորդն ես: Որ ամեն օր ապրում ես ապրեցնելու համար Հայի ա՛յս տեսակին:
Այստեղ աղոթքդ դառնում է երդում...
Այստեղ...
Փա՛ռք Ձեզ տղերք, հաղագս ամենայնի փա՛ռք Ձեզ:
Մոմի դադարող կրակի ու խունկի տարածվող ծխի մեջ ավարտեցի լու՜ռ զրույցս, հեռացա մանր քայլերով ու դանդաղ մոտեցա Մեծաց Պանթեոնին: Մինչ ես ձեռքս դրել էի շիրիմներին, որ նոր լիցքեր ստանամ հանկարծ անակնկալ կերպով ինձ մոտեցավ իմ անծանոթ, բայց եւ շատ հարազատ ընկերը՝ Վակոն: Ապա խումբը որ արդեն ունեի իմ շուրջ հավաքված ընդլայնվեց ընկերուհի Մարալի ընտանիքով: Ընկեր Հակոբը ում հետ, ինչպես եւ ընկերուհի Մարալի հետ, որ ծանոթացել էի Հայրենիքում պարզապես ինձ ոգեւորում էր, ներշնչում: Ես Այդ պատկառելի անհատի մոտ առանձնահատուկ ձեւավորում զգացի: Ու ասեմ, որ իսկապես ես շնորհակալ եմ իմ բախտից որ ինձ նման մարդկանց հետ կապեց:
Մի փոքր խոսք ու զրույցից հետո բաժանվեցինք, մոտ օրերին նորից հանդիպելու ակնկալիքով: Ապա նստեցի ընկերոջս՜ մեքենան ու սլացանք Բեյրութի նեղ ու խիտ փողոցներով: Փողոցներ, որ ինձ տանում էր դեպի տուն: Այն տունը, որտեղ ես պիտի ապրեի լիբանանյան իմ յոթ հավերժական օրերը:
Ընկերս՝ Կիրօն, որ նախապես պայմանավորվել էր մեր մյուս ընկերներից մեկի՝ Գոգոյի հետ, որպեսզի կարողանանք հյուրընկալվել Բեյրութից մետ 50 կմ հեռավորության վրա գտնվող Ասիա գյուղի իր ամառանոց, որը ծովի մակարդակից բարձր է մոտ 1200 մետր:
Երեկոյացավ...
Ընկեր Հակոբ Աբրահամյանի մեքենայով ընկանք Ճանապարհ: Ամբողջ ճանապարհին չէի դադարում հիանալ լիբանանյան միջավայրով, կերպով ու բնությամբ:
Տեղ հասնելուն պես մեզ դիմավորեց ժպտադեմ, բայց եւ իր ներսում շատ խոր թախիծ ունեցող սիրելի ընկերը՝ Գոգոն:
Ճաշեցինք, կիսվեցինք, զվարճացանք, ու մութն ընկնելուն պես վերադարձանք Բեյրութ:
Հաջորդ օրը խոստանում էր ինձ ավելի հետաքրքիր ու հավերժական ժամեր:

/շարունակելի/




















Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets