ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

09.06.2014

ԼԻԲԱՆԱՆԻ ՄԵԿ ՕՐՍ 100 ՏԱՐԻ /օր երկրորդ/

ՍԿԻԶԲԸ՝ ԿԱՐԴԱԼ ԱՅՍՏԵՂ՝ Օր առաջին

Առավոտյան մեղմ զեփյուռը ընկերոջս բնակարանի պատշգամբից շոյում էր քնաթաթախ դեմքս:
Գիշերային քնից արթնացող Բեյրութը ողողված էր ինչ որ տեղ շտապող մեքենաներով: Մենք էլ անմասն չմնացինք ու հետեւելով նրանց օրինակին շարժվեցինք դեպի սբ. Վարդան զորավար եկեղեցի, որտեղ եւ պիտի կատարվեր տիկին Մարի Աբրահամյանի /Սարգիս Աբրահամյանի մայրը/ մահվան երկրորդ տարելիցի հոգեհանգստյան արարողությունը:
Այդ ընթացքում այցելեցի նաեւ թաղապետարան եւ ծանոթանալով ընկերներին, ծանոթացա նաեւ համայնքային աշխատանքներին:
Քառորդ ժամ թաղապետարանում էի ու հիացմունքով էի նայում այն մարդկանց՝ ովքեր պատրաստակամ մոտենում էին գանձապետին ու համայնքի զարգացման համար նվիրաբերում իրենց տասանորդը:
Արարողության ավարտից հետո, դուրս գալով եկեղեցուց, հյուրընկալվեցի Վանտա Աբրահամյանին: Այստեղ էին հավաքվել նաեւ Աբրահամյան գերդաստանի մոտ ու հեռավոր ազգական - բարեկամները:
Խոսեցինք դեսից ու դենից, կիսվեցինք մտքերով ու հիշողություններով:
Հաճելի ու գրավիչ զրույցը մոտեցավ իր ավարտին ու ընկեր Կիրակոսի հետ դուրս եկանք ճանաչողական ավտոպտույտի: Մայրաքաղաքի խիտ փողոցներով անցնելով, դուրս եկանք ծովափ: Հրապուրիչ տեսարանը, որ հազիվ էր նշմարում մարող հորիզոնը մի խաղաղ հանգիստ ու ժպիտ փոխանցեց մեզ: Զմայլվեցինք մայրամուտի վերջալույսով...

Այցելեցինք ՀՄԸՄ «Աղբալյան» մարզամշակութային համալիր, որը գտնվում էր՝ Մըզհէր Անթիլյասի մեջ: Ապա Մելանքթոն եւ Հայկ Ասլանեան ճեմարան, նույն թաղամասի մեջ:
Օրվա վերջում այցելեցինք «Շուշի» կոմիտե, ուր եւ ծանոթացա ընկեր Պետիկ Ծառուկյանի ու Վազգեն Հակոբյանի հետ:
Ընկերները ծանոթացրեցին ինձ իրենց կոմիտեության աշխատանքների հետ: Ներկայացրեցին ունեցած ներկա վիճակն ու իրենց անկոտրում հավաքական ոգին:
 Պիտի խոստովանեմ, որ կյանքումս առաջին անգամ տեսա մի հրաշք բան, որ ազգային դաստիարակության ամենակարեւոր բաղադրիչն է համարվում: Կոմիտեի շենքից ներս պատին փակցված էր մի գրություն, որի կողքից անտարբեր պարզապես չես կարող անցնել. «ԹՐՔԵՐԷՆ ԽՕՍԻԼԸ ԱՐԳԵԼՈՒԱԾ Է ԱԿՈՒՄԲԷՆ ՆԵՐՍ»: Ահա այս գրությունն էր, որ պարտավորեցնում է գալիք սերունդին մշտապես ուշադրություն դարձնել իրենց խոսքի ու մտքի ձեւակերպման վրա:
Բաժանվեցինք ընկերներից ու հագեցած օրը ամփոփեցինք բավականաչափ լիցքավորված:
Հաջորդ օրը մեկնեու եմ Այնճար, ուր եւ պիտի շարունակեմ իմ մեջ պահել զարմանքս ու հիացմունքս:

/շարունակելի/









































Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets