ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

01.06.2014

ՄԵՐ ՄԵԾԵՐԸ. Հակոբ Հակոբյան

Հակոբ Հակոբյան (1923 - 2013), ՀՀ Ժողովրդական գեղանկարիչ, պետական մրցանակի դափնեկիր։
Ծնվել է Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում: 1934-54թթ (ընդմիջումներով) սովորել է Կիպրոսի Մելգոնյան վարժարանում, Կահիրեի Գեղարվեստի բարձրագույն և Փարիզի Գրան Շոմիե ակադեմիաներում: 1953թ. Բուխարեստի երիտասարդության և ուսանողների համաշխարհային 4-րդ փառատոնում արժանացել է 2-րդ մրցանակի: 1954թ. մասնակցել է Կահիրեի սալոնների, 1958թ.` Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում արդի եգիպտական արվեստի ցուցահանդեսներին, 1959թ. և 1961թ.` Ալեքսանդրիայի բիենալեներին: 1962թ. տեղափոխվել է Հայաստան: Ստեղծագործական առաջին շրջանում պատկերել է թշվառ մարդկանց, ստեղծել նատյուրմորտներ: Նրա «Կինը խոհանոցում» (1959թ.), «Նատյուրմորտ սխտորներով» (1961թ.), «Վիշտ» (1961թ.), «Դերձակը» (1962թ.) և այլ գործեր աչքի են ընկնում զուսպ գծանկարով, գունանկարի յուրատիպ կառուցվածքով, շեշտված տխրության և առանձնության զգացումներով:
«Հայկական մոտիվ» (1968թ.), «Գարուն» (1969թ.), «Անդորր» (1970թ.), «Մալիշկա գյուղը» (1970թ.), «Ջրանցքի մոտ» (1972թ.) և այլ գործերում ակնհայտ է նկարչի սերը հայկական բնաշխարհի հանդեպ: Նրա ապրումներն ու տագնապի զգացումներն առավել ընդգծված են «Նեյտրոնային ռումբին` ո'չ» (1977-78թթ), «Սումգայիթ» (1989թ.) կտավներում և «Ընտանիք» քանդակում (1989թ. տեղադրվել է Արագածի բարձունքին): 1970-ականների նատյուրմորտներում առօրեական իրերի միջոցով ստեղծել է դրամատիզմով հարուստ հուզաշխարհ` «Մանեկեն և ծաղիկներ» (1972թ.), «Նատյուրմորտ» (1973թ.), «Ձկներ և ձեռնոցներ» (1973թ.), «Գործիքներ» (1976թ.) և այլն: 1967-71թթ եղել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր: 1988թ. ընտրվել է ՌԴ գեղարվեստի ակադեմիայի թղթակից անդամ: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Տալլինում, Տարտուում, Ռիգայում, Լվովում, Կիևում, Թբիլիսիում, Մոսկվայում, Փարիզում և այլուր: Նկարչի գործերից պահվում են Երևանի, Մոսկվայի, Ռիգայի, Կահիրեի, Ալեքսանդրիայի, Բեյրութի թանգարաններում և մասնավոր հավաքածուներում: 1996թ. պարգևատրվել է ՀՀ «Մեսրոպ Մաշտոց», 2003թ.` Հայ եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշաններով: 1994թ. արժանացել «Հայաստան» համահայկական հիմնադրամի, 1977թ. և 1985թ.` ՀԽՍՀ Պետական մրցանակների: 1977թ. արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական գեղանկարչի, 2001թ.` Երևանի Պատվավոր քաղաքացու կոչմանը: Մահացել է Երևանում:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets