ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

11.06.2014

ՍԻՐՈ ՈՒԺԸ

ԱՐՄԻՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մի քաղաքում երկու եղբայր էին ապրում, ապրում էին հաշտ ու համերաշխ ու վայելում շրջապատի հարգանքը: Եկավ ամուսնանալու ժամանակը, հայրը կանչեց զավակներին ու հարցրեց, թե ինչ են ուզում՝ որպես նվեր: Մեծը հարստության իր բաժինն ուզեց, որպեսզի կարողանա ապահով ապրել, քանի որ տարիներ շարունակ աշխատել էր ու ստեղծել այն, իսկ հիմա ուզում էր մի որոշ ժամանակ ոչինչ չանել ու հանգիստ ապրել իր ընտանիքի հետ:
Փոքրը չուզեց հարստության իր բաժինն, այն թողեց ծնողներին, որպեսզի իր բացակայության ժամանակ ծնողները ոչնչի կարիք չունենային, չնայած որ հավասարաչափ աշխատել ու ստեղծել էր այն: Նա միայն մի բուռ ցորեն խնդրեց հորից ու ծնողական օրհնություն: Տղաները հեռացան հայրական տնից ...
Ամեն առավոտ հայրը դռան մոտ մի կապոց էր տեսնում, որի մեջ հաց էր լինում ու բարի մաղթանքներ... Ամեն անգամ կապոցն ավելի էր մեծանում, իսկ մաղթանքերն ավելի էին շատանում: Հայրը փորձեց պարզել հանելուկի պատասխանը, և որոշեց այցելել որդիներին...
Շատ տառապեց, երբ մեծ որդուն տեսավ ցոփ ու շվայտ կյանք վարելիս, ով մոռացել էր ընտանիքի, ծնողների մասին ու թվացյալ երջանկություն էր վայելում... Տխրեց, շարունակեց ճանապարհը և այցելեց փոքր որդուն:
Զարմացավ հայրը, երբ լայնարձակ ցորենի արտեր տեսավ, երջանիկ ու ապահով ընտանիք ,ուր սերն էր թևածում, հարգանքն ու մեծ հավատը:
Այդժամ ասաց որդին. «Հա՛յր, քո օրհնությունը փրկեց ինձ, իսկ հավատն օգնեց, որ երբե՛ք չնահանջեմ ու պատվով հաղթահարեմ բոլոր դժվարությունները»:
Եվ հայրը հասկացավ, որ ամեն առավոտ, իր տան շեմին փոքր որդին էր ծանրոց թողնում:

Հ. Գ.
Ծնողական օրհնանքը մեծ ուժ է, այն հրաշքներ է գործում:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets