ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

20.06.2014

Վարուժան Խաստուր. «ԱՐԱԲՈՅԻ ՀՐԱՑԱՆԸ»

Հողի խորհուրդն ուներ իր մեջ ու գյուղացու մորմոքը ծոր,
Ողբը տրտում ու ջարդոտված ասեղնագործ խաչքարերի,
Թույլի համար դարձել էր այն հեքիաթային ոսկի խնձոր,
Արդարության մեծ պաշտպանն էր Հրացանը Արաբոյի:
Ու լեռներում թովիչ Սասնա առնացել էր այն իբրև բերդ,
Որոտի մեջ հին կսկիծն էր Արարատի ալեխռիվ,
Որոտի մեջ ծավալվում էր ազատության հզոր մի երթ,
Որ հնչում էր սրբազնագույն Ավարայրի ահեղ ձայնիվ:
Սակայն մի օր լեռների մեջ պատեց խավար անասելի,
Եվ հայդուկը անհավասար կռվում ընկավ հերոսաբար,
Վիշտը մեծ էր, բայց չլռեց Հրացանը Արաբոյի,
Այլև դարձավ ֆիդայական բազմաձայնի մեծ խմբավար:
Ապա հետո ծովն այդ ձայնի ուրիշ գետեր առավ իր մեջ,
Ողջակիզվեց ու ծավալվեց՝ շեփորելով Սարդարապատ,
Ամենուրեք նորեն հառնեց մեր հաղթական ոգին անշեջ,
Ու մեներգեց Մուսալեռը՝ ցուցանելով ոգին անպարտ:
...Եվ քանի դեռ հայ հնչյուններ չեն համբուրի սուրբ Եփրատին,
Բազմաբեղուն հորովելներ Վանա լիճը խենթ չի շոյի,
Ու չի իջնի արդարություն հազարածեծ հայոց Դատին,
Կըորոտա հերոսաբար Հրացանը Արաբոյի: 
Վարուժան Խաստուր 23.11.1980

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets