ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

23.06.2014

Տիկին Սիրանույշի մասին մի էտյուդ...

Նրանք ապրում են մեր կողքին՝ մեր ավագները ու սովորականի պես իրենց գործն են անում ՝ փորձառու խոհեմությամբ սերմեր են քցում մեր հոգու մեջ՝ սիրո սերմեր...
Նա ապրում է մեր կողքին ՝ ապրեկցելով մեզ,
մեր Շիրակ աշխարհի փափկասուն-ուժեղ սյուն տիկինը..
Տիկին Սիրանույշ...

Սի՜րտըս երկինք է…
Ամէն արարած
Աստղ ունի այնտեղ --
Գահ ունի այնտեղ։

Սիրո և մայրության առեղծվածային ջերմությամբ նա խոսում է քեզ հետ և դու կազդուրվում ես, լռում է, և լռությունն այդ դառնում է նվեր՝ անհրաժեշտ անչափ քո հոգու համար... 
Լինել նրա տարածության մեջ ՝ նշանակում է լինել տիկնիկների մոլորակում, գեղանկարներին ակնդիր ու մեղեդիներին ունկնդիր, թատրոնի բույրեր ու գույներ են պտտվում քո շուրջ ու կռահում ես, որ կախարդականի ու հեքիաթային սկիզբը փնտրելու կարիք չկա, այն կնոջ մեջ է:
Կարիք կա փաստել այն մարդկանց թանկ ներկայությունը մեր օրերում , ովքեր հարուստ են անբացատրելի, անսպառ ու այդ կուտակումերը մեզ համար են: 
Լավատեսության պսակով, անձրևագույն աչքերով, գունեղ մատներով ու հեքիաթից մնացած մատանիներով նա ծանոթն ու հարազատն է բոլորիս:
ժպիտներ Ձեզ, թող Ձեր հեքիաթը ավարտվի Ձեր անավարտ երազանքների իրականացումից հետո միայն:

ՀԵՂԻՆԱԿ՝  Վարդ Գրիգորյան

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets