ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

04.06.2014

ՊԱՀԱՆՋ-ԽՆԴՐԱՆՔ Հայ ժողովրդի այն զավակներին ում դեռևս հետաքրքիր է մեր ազգի ապագան

Պահանջ-խնդրանք Իմ Մայր Եկեղեցու հոգևոր հայրերին և ողջ հայ ժողովրդիս. Մի քանի օր է, ինչ համացանցում բուռն քննարկվում է Կոմիտաս Վարդապետ Հովնանյանի հրապարակած նյութը, որտեղ Վարդապետը քննադատել է շատերիս` ոչ այնքան էլ առաջադեմ և ազատամիտ մասսայի, համար անընդունելի և անընկալելի «հայուհու» կերպարը, որը առաջացրել է որոշ «ազատամիտ», սակայն ես կասեի սանձարձակ հատվածի զայրույթն ու վրդոհվմունքը: Նյութերի տակ հրապարակված մտորումները ինձ և ուրախացրեցին և որոշ չափով մտահոգություն պատճառեցին, ինչը և ստիպեց ինձ իմ մտահոգությունները հայտնել, որոնք հավատացնում եմ ձեզ շատերն են կիսում: Տեղին եմ համարում մեջ բերել մեր հոգևոր հայրերից մեկի խոսքը. «Ինչպես, որ մարդու մարմինն է անդամներից` իբրև մասերից բաղկացած մի ամբողջություն, այդպես և ազգի հասարակությունն է մի ամբողջություն, որի մասերը կամ անդամնեն ազգի բոլոր անհատներն են: Եվ ինչպես, որ մարմնի անդամներից մեկի` հիվանդության պատճառով վշտանալու դեպքում մյուս բոլոր անդամները
ջանում են դարման տալ ու բժշկել նրան, որպեսզի մահաբեր հիվանդությունն ամբողջ մարմինը չապականի, որով իրենք ևս կապականվեն, այդպես և ազգի հասարակության բոլոր անհատները պարտավոր են օգնական ու դարմանիչ լինել ձախողակի պատահարներով վշտացած իրենց ընկերոջ տկարությանն ու ցավերին, որպեսզի ախտը հետզհետե չտարածվի հասարակության մյուս բոլոր անդամների վրա, որովհետև ողջ ազգի տկարանալու և կործանվելու դեպքում անշուշտ կկործանվեն և իրենք»: Չնայած արձագանքներ եղան և համոզված եմ, որ Վարդապետը հարգված և սիրված է ավելի խոհեմ, ավելի բարոյական, ավելի ազգասեր, ավելի առաքինի, ավելի արդար և ավելի ճշմարիտ մասսայի կողմից, բայց դա բավական չեմ համարում, քանի որ ովքեր կարող են, բայց չեն ջանում միանալ իրեն` անձնուրացորեն մեր ազգի վաղվա օրվան, լավ ապագա ունենալու գործին նվիրած Վարդապետին, արժանի են դատաստանի, որովհետև անհոգությամբ ամբողջ ազգի կործանման պատճառ են դառնում: Վարդապետը ազգասեր և ուղղամիտ լինելով չէր կարող և չի էլ կարողանա երբևէ անտարբեր գտնվել բոլոր այն արատավոր երևույթների նկատմամբ, որոնք կարող են ազգի բարոյախեղման, ջլատման և ազգային դիմագծի կործանման պատճառ հանդիսանալ: Վարդապետը մեզ սովորեցնում է լինել հայրենասեր, ծնողասեր, զավակասեր, ընկերասեր առաջնորդվելով «Ով իր հաջողության ժամանակ ձեռք չի մեկնում փորձառության ենթարկվածներին, իր ձախորդության ժամանակ չի գտնի իրեն ձեռք մեկնող մեկի» կարգախոսով: Այսօր, երբ շատերը փորձում են մեր ազգային մտածելակերպը փոխել` անբարոյականությունը ներկայացնելով որպես «նորաձևություն» սիրելի ազգիս և ժողովրդիս միայն մեկ բան է մնում անելու` ատել և հեռու հալածել նրան ով ընդդիմանում է իր բարվոք դատողությանն ու ջանում վնաս հասցնել հայրենիքիս: Երբ քաղաքական ծաղրածուները փորձում են նենգափոխել Վարդապետի խոսքը և ուզում են շեղել շատ ու շատ հայորդիների հիմնական գաղափարից, ինձ և շատ ուրիշնրի, բայց նրանց համար «ոչ առաջադեմ ու ոչ պրակտիկ» հատվածի մոտ մի հարց ծագեց ուղղված վարդապետին. «Հանուն ում եք պայքարում և հանու ինչի, երբ տեսնում եք, որ բազում մարդիկ միմյանց հանդեպ ատելությամբ են լցված, առերես բարեկամ են ձևանում, իսկ իրենց սրտում չարիք են խորհում. կեղծում են, իբր միմյանց օգուտ են կամենում, այնինչ գործով չեն դադարում վնասելուց. որոգայթներ են լարում իրենց երախտավորների ոտքերի տակ և դավաճանության հայտնի դառնալու ժամանակ մի կողմ քաշվում և անմեղ ձևանում. խրատվում են ու չեն զգաստանում, հանդիմանվում են ու չեն ամաչում»: Այս հարցադրումը չափազանց վիրավորական թվաց Վարդապետի համար և մենք հասկացանք, թե ինչ նվաստ ենք մենք նրա` իր հայրենիքի և ազգի նկատմամբ տածած սիրո դիմաց: Վարդապետը պատասխանեց «Ամենամեծ հանցագործը և ազգի դավաճանը անտարբեր մարդն է և ամենամեծ չարիքը, որ կարող է մարդ գործել անտարբերությունն է»: Այսօր մեր ազգի որոշ հատվածը դարձել է, եթե չասեմ վախկոտ, ապա զգուշավոր և եթե հայը միշտ օգնել է գործով, այսօր մեր մեջ ներմուծված անտարբերության արդյունքում միայն բերանի խոսքով է օգնություն մատուցվում և ոչ թե գործով: Կարծում եմ մարդիկ արժանի են պատժվել ոչ միայն իրենց գործած չարիքների համար,այլև այն բարիքների համար, որոնք պարտավոր են գործել բայց չեն գործում: ՊԱՀԱՆՋ-ԽՆԴՐԱՆՔՍ ուղղում եմ իմ հայ ժողովրդի այն զավակներին ում դեռևս հետաքրքիր է մեր ազգի ապագան, երբ գայլերը գառան մորթի հագած փորձում են հասարակության աչքին թոզ փչելով վարկաբեկել մեր ՍՈՒՐԲ ՀԱՎԱՏԻ նվիրյալին և պառակտել ազգս, անբարոյականներ ներմուծելով, որպեսզի նրանց վաղը ավելի հեշտ լինի իշխել: Միթե մենք մեր անտարբերությամբ թույլ ենք տալու, որ նրանց գործը հաջողի: Իսկ այժմ ՊԱՀԱՆՋ- ԽՆԴՐԱՆՔՍ ուղղում եմ, ԻՄ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑՈՒ ՆՎԻՐՅԱԼ ՀԱՅՐԵՐԻՆ: Դարեր շարունակ ազգս պահող միակ միջոցը եղել եք դուք և ձեր խոսքը: Այսօր թեպետ և անկախություն ենք վայելում և ձեռք ենք բերել այն տնօրինելու իրավունք, սակայն որոշ տզրուկներ իրենց ազգադավ քայլերով փորձում են վարկաբեկել մեր ՍՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: Ոտքի ելեք և հրապարակավ պահանջեք, որպեսզի այն ստոր սրիկաները, ովքեր համարձակվում են իրենց անբարոյական մտքերով վնաս հասցնել ՄԵՐ ՇԱՏ ՍԻՐԵԼԻ ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏ ՀՈՎՆԱՆՅԱՆԻ հեղինակությանը, ներողություն խնդրեն, որովհետև եթե այսօր չկանգնեցնեք նրանց վաղն արդեն դուք և մեր մայր եկեղեցին եք դառնալու նրանց թիրախը: Նրանք քրիստոնեայի անվան տակ ոտնահարում են մեր արժեքները: Չնայած կարծում եմ, որ Վարդապետը չափազանց մեծ սիրտ ունի և նրանց ներողության կարիքը չունի, որովհետև Ամենակալ Տիրոջ հրեշտակ հոչումը պատվով կատարելով արդեն վաղուց ներած կլինի նրանց: Վարդապետը միշտ ասում է. «Երբեք մի իջեք, դիմացինի մակարդակին, եթե նրա սիրտը չարությամբ, նենգությամբ, և ազգադավությամբ է լցված»: Հարգարժան ՎԱՐԴԱՊԵՏ երբեմն դիմացինին իր տեղն հիշեցնելու համար ուղղակի անհրաժեշտ է նրա մակարդակին իջնել չէ ոչ. «ՍԵՊԸ ՍԵՊՈՎ ԵՆ ՀԱՆՈՒՄ»: Եվ մի պահանջ «ՁԵՌՔԵՐԴ և ԱՂԲԱԾԻՆ ԲԵՐԱՆՆԵՐԴ ՀԵՌՈՒ ՊԱՀԵՔ ՄԵՐ ՍՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՔԱՆԶԻ ՄԵՆՔ ՉԵՆՔ ՆԵՐԵԼՈՒ և ՉԵՆՔ ՀԱՆԴՈՒՐԺԵԼՈՒ»... Սա մեր երկիրն է , որտեղ մեր զավակները պետք է ապրեն, այլ ոչ թե անհայտ, այլասերված և չեզոք սեռի ներկայացուցիչները...

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets