ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

10.06.2014

ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ՊԱՐԶ ԲԱՆԱՁԵՎ

ԱՐՄԻՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մի վարպետ իր ամբողջ կյանքի ընթացքում երջանիկ էր, ժպիտը երբեք չէր իջնում նրա դեմքից: Նրա ամբողջ կյանքը ներծծված էր տոնի բուրմունքով:
Նույնիսկ մեռնելիս՝ նա ուրախ ծիծաղում էր: Թվում էր, թե բավականություն էր ստանում մահվան գալստից:
Աշակերտները խմբվել էին նրա շուրջը: Նրանցից մեկը հարցրեց.
-Ինչո՞ւ եք Դուք ծիծաղում: Ձեր ամբողջ կյանքում Դուք ծիծաղել եք, և մենք չէինք համարձակվում հարցնել, թե ինչպես է դա Ձեզ հաջողվում: Եվ ահա հիմա էլ՝ վերջին րոպեներին, Դուք ծիծաղում եք: Այստեղ ի՞նչ կա ծիծաղելու:
Ծեր վարպետը պատասխանեց.
- Շատ տարիներ առաջ ես եկա իմ Վարպետի մոտ, երիտասարդ, տասնութամյա մարդ, բայց արդեն խորապես տառապող: Վարպետս յոթանասուն տարեկան էր, իսկ նա ժպտում ու ծիծաղում էր հենց այնպես, առանց որևէ տեսանելի պատճառի: Ես նրան հարցրեցի. «Ինչպե՞ս է դա Ձեզ հաջողվում»: Եվ նա պատասխանեց. «Ներքուստ ես ազատ եմ իմ ընտրության մեջ: Պարզապես դա իմ ընտրությունն է: Ամեն առավոտ, երբ ես բացում եմ աչքերս, ես հարցնում եմ ինքս ինձ. ի՞նչ ընտրել այսօր՝ երջանկությո՞ւն, թե՞ տառապանք: Եվ այնպես է լինում, որ ես ընտրում եմ երջանկությունը, չէ՞ որ դա այնքան բնական է»:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets