ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

15.07.2014

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Վալտեր Արամյան

Վալտեր Գևորգի Արամյան (1909, հուլիսի 15 - 1994), հայ արձակագիր, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1957-ից։ Արձակագիր Ռաֆայել Արամյանի եղբայրը։
Ծնվել է Էջմիածին (այժմ` Վաղարշապատ) քաղաքում։ 1932-ին ավարտել է Երևանի համալսարանի լեզվագրական ֆակուլտետը։ Աշխատել է Երևանի Մատենադարանում։
Նրա «Տայգայի օրենքը» և «Ռուսա, որդի Արգիշտի» գործերը թարգմանվել և առանձին գրքերով լույս են տեսել ռուսերեն։

Վ. Արամյանի երկերի մատենագրություն
  • Տայգայի օրենքը, Երևան, Հայպետհրատ, 1955, 60 էջ։
  • Պատմվածքներ, Երևան, Հայպետհրատ, 1956, 128 էջ։
  • Ռուսա, որդի Արգիշտի, Երևան, Հայպետհրատ, 1957, 185 էջ։
  • Մարդը (պատմվածքներ), Երևան, Հայպետհրատ, 1959, 172 էջ։
  • Վաղը նորից լվացք կփռեն, հրատարակչություն «Պիոներ» ամսագրի, Երևան, 1959, 8 էջ։
  • Փունջ։ Սովետահայ մանկական գրականություն (ժողովածուում գործեր ունի նաև Վ. Արամյանը), Երևան, Հայպետհրատ, 1961, 356 էջ։
  • Մարդու սերը, Երևան, Հայպետհրատ, 1962, 180 էջ։
  • Ընկած ծառը (պատմվածքներ), Երևան, Հայպետհրատ, 1964, 216 էջ։
  • «Խեղճ» մարդը, Երևան, «Հայաստան», 1970, 16 էջ։
  • Ռուսա, որդի Արգիշտի (վիպակ), Երևան, «Հայաստան», 1970, 116 էջ։
  • Միթե բոլորը հող դարձան, Երևան, «Հայաստան», 1970, 408 էջ։
  • Թանաքագույն ծաղիկներ, Երևան, «Հայաստան», 1973, 232 էջ։
  • Արահետներ, Երևան, «Սովետական գրող», 1977, 324 էջ։
  • Վերադարձ (պատմվածքներ), Երևան, «Սովետական գրող», 1983, 512 էջ։
  • Զարմանալի տարիներ (պատմվածքներ), Երևան, «Սովետական գրող», 1985, 144 էջ։
  • Երանոս Կռմանցի (հեքիաթ- վիպակ)։
  • Խոտորջուրցիներ (վիպակ և պատմվածքներ)։
Վ. Արամյանի կատարած թարգմանությունները (ռուսերենից)
  • Ալոիս Իրասեկ, Չեխական հինավուրց զրույցներ, Երևան, Հայպետհրատ, 1955, 212 էջ։
  • Ցակարիաս Տոպելիուս, Հեքիաթներ, Երևան, Հայպետհրատ, 1956, 104 էջ։
  • Կարլիս Սկաբլե, Ինչպես գնացի Հյուսիսի աղջկա մոտ (հեքիաթ), Երևան, Հայպետհրատ, 1962, 56 էջ։
  • Չինական հեքիաթներ, Երևան, Հայպետհրատ, 1963, 80 էջ։
  • Սերգեյ Սարտակով, Թագուհին չտաս (վիպակ), Երևան, Հայպետհրատ, 1963, 311 էջ։
  • Չեխոսլովակյան պատմվածքներ (ժողովածուի մի մասը թարգմանել է Վ. Արամյանը), Երևան, «Հայաստան», 1966, 372 էջ։
  • Հալդար Լաքսնես, Ինքնուրույն մարդիկ, Երևան, «Հայաստան», 1967, 638 էջ։
  • Դհան Մուքերջի, Ջունգլիներում (վիպակներ), Երևան, «Հայաստան», 1978, 204 էջ։
  • Գեորգի Խոլոպով, Ահեղ տարի (վեպ), Երևան, «Սովետական գրող», 1980, 428 էջ։

Աղբյուրներ
Հայկ Խաչատրյան (1986)։ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող», էջ 72։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets