ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

14.07.2014

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Ժիրայր Անանյան

Ժիրայր Հրայրի Անանյան (Տեր-Անանյան) (1934, հուլիսի 14 - 2004, ապրիլ), հայ դրամատուրգ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1980-ից։

Ծնվել է ՀԽՍՀ Շամշադինի շրջանի Բերդ ավանում (այժմ՝ քաղաք)։ 1952-ին ավարտել է Երևանի Մ. Նալբանդյանի անվան միջնակարգ դպրոցը, 1958-ին՝ Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի պատմա-բանասիրական ֆակուլտետը։ 1959-80-ին աշխատել է ՀԽՍՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեում, սկզբում որպես խմբագիր, ավագ խմբագիր, ապա՝ գրականության և արվեստի բաժնի վարիչ։ Նրա առաջին պիեսը «Դիպլոմի համար», բեմադրվել է 1956-ին Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի ուսանողական բեմում։
Ժ. Անանյանի «Տաքսի, տաքսի» («Սերը ճամպրուկի մեջ») կատակերգությունը բեմադրվել է Արտաշատի Ա. Խարազյանի անվան (1973), Ստեփանակերտի Մ. Գորկու անվան, Թբիլիսիի Ս. Շահումյանի անվան (1974), Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի (1978), Ղափանի Ալ. Շիրվանզադեի անվան (1983) պետական թատրոններում։ Նույն դրաման տեղ է գտել «Տեատր» հանդեսի 1973-ի Խորհրդային Միության պետական թատրոնների բեմերում մեկ խաղաշրջանում 100 անգամից ավելի ներկայացված պիեսների ցանկում։ 1978-ից Երևանի Հ. Պարոնյանի անվան թատրոնն անընդմեջ ներկայացնում է նրա կատակերգությունները։ 1979-ին Արտաշատի Ա. Խարազյանի անվան թատրոնը բեմադրել է նրա «Անծանոթ ամուսիններ» կատակերգությունը։ Ժիրայր Անանյանի «Իմ տունը քո տունը չէ» («Հեռախոսային զանգ», «Բնակարանամուտ») պիեսը բեմադրել է Լենինականի Ա. Մռավյանի անվան, Արտաշատի Ա. Խարազյանի անվան, Երևանի Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական (1983) պետական թատրոններում։
Երևանի Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի՝ 1989-90-ի խաղացանկում միաժամանակ ներկայացվել են նրա երեք պիեսներ՝ «Իմ տունը քո տունը չէ», «Իրարանցում», «Կարուսել»։ «Կարուսել» և «Տաքսի, տաքսի» կատակերգությունները 1989-ին հյուրախաղերի ժամանակ ներկայացվել են ԱՄՆ-ում։ Հ. Պարոնյանի անվան թատրոնը երկրորդ անգամ «Տաքսի, տաքսին» ԱՄՆ-ում ներկայացրել է 1994-ին, իսկ «Ես եմ, եկել եմ» («Կարուսել») կատակերգությունը՝ 2001-ին Իրանում։
Երևանի Գ. Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում 1992-ին տեղի է ունեցել դրամատուրգի «Իմ տունը քո տունը չէ» պիեսի 500-րդ ներկայացումը, իսկ «Տաքսի, տաքսի» կատակերգության 500-րդ ներկայացումը 1993-ին կայացել է Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, 600-րդը՝ 1997-ին։

Ժ. Անանյանի երկերի մատենագրություն
Պիեսների ժողովածու (գրքում տեղ է գտել նաև Ժ. Անանյանի «Հայրիկ, ու՞ր...» պիեսը), Երևան, «Հայաստան», 1971, 419 էջ։
Գևորգ Հարությունյան (դրամատուրգի ստեղծագործությունը), Երևան, Հայկական թատերական ընկերություն, 1981, 75 էջ։
Սվետլանա Գրիգորյան (բեմական գործունեությունը), Երևան, Հայկական թատերական ընկերություն, 1985, 79 էջ։
Թռչող ափսեից իջած մարդը (պիեսներ), Երևան, «Անահիտ», 1992, 400 էջ։

Աղբյուրներ
(1986) Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող», էջ 45-46։ 

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets