ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

21.07.2014

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Արթուր Օհանյան

Արթուր Միքայելի Օհանյան («Փոքրիկ»), (հուլիսի 21, 1975, Ստեփանակերտ - փետրվարի 4, 1995, Գյուլիջա (Աղդամի շրջան)), ազատամարտիկ-հրամանատար, ՊԲ ավագ լեյտենանտ (1993)։
1992 թվականին ավարտել է Ստեփանակերտի թիվ 2 միջնակարգ դպրոցը։ Դպրոցի ավարտական վերջին քննությունը հանձնելուց հետո մեկնել է ռազմաճակատ։ Աչքի է ընկել հրամանատարությամբ և քաջությամբ։ Եղել է Կենտրոնական պաշտպանական շրջանի մոտոհրաձգային 3-րդ գումարտակի 9-րդ վաշտի դասակի, ապա՝ վաշտի հրամանատար, գումարտակի հրամանատարի տեղակալ։ Մասնակցել է Մարտակերտի շրջանի գյուղերի՝ Վաղուհասի, Չլդրանի, Վանքի, Առաջաձորի համար մղված մարտերին։ Վաղուհասի «Կարմիր քար» ռազմավարական նշանակության բարձունքի ազատագրման ժամանակ, երբ թշնամին նահանջում էր, Արթուր Օհանյանը, նկատելով դիմացի լանջին հակառակորդի մեծաքանակ խումբը, գնդացրի կրակահերթով ոչնչացրել է թշնամու զինվորների մեծ մասին։ Չորս անգամ վիրավորվել է, բուժվել դաշտային հոսպիտալներում։ Զոհվել է Աղդամի դիրքեր գնալու ճանապարհին՝ հակատանկային ականի պայթյունից։
Արթուր Օհանյանը հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Ամուսնացած չէր։ Թաղված է Ստեփանակերտում։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets