ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

21.07.2014

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Հովհաննես Զարդարյան

Հովհաննես Մկրտչի Զարդարյան (1918, հունվարի 8, Կարս - 1992, հուլիսի 21, Երևան) ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1963), ԽՍՀՄ Արվեստի ակադեմիայի թղթակից անդամ (1958), ԽՍՀՄ Արվեստի ակադեմիայի իսկական անդամ (1988), պրոֆեսոր։
Նկարչուհի Անահիտ Զարդարյանի հայրն է։
Հովհաննես Զարդարյանը ծնվել է 1918 թվականի հունվարի 8-ին Կարսում, արհեստավորի ընտանիքում։
Ցեղասպանության ժամանակ, Զարդարյանները տեղափոխվում են Արմավիր, հետո Կրասնոդար և միայն 1920 թվականին հիմնավորվում Թիֆլիսում։ Այստեղ է սկսում իր գեղարվեստական կրթությունը Հովհաննես Զարդարյանը։
1933 թվականին տասնհինգ տարեկան Զարդարյանը, թողնելով ուսումը Թիֆլիսի Գեղարվեստի ակադեմիայում, մեկնում է Երևան, ուր շարունակում է ուսումը գեղարվեստի ուսումնարանում հայ դասական նկարիչներ Սեդրակ Առաքելյանի և Վահրամ Գայֆեջյանի մոտ։
1937 թվականին Զարդարյանն ընդունվում է Լենինգրադի Գեղարվեստի Ակադեմիա։ 1941 թվականին Երևան վերադառնալիս նա արդեն հայտնի էր որպես երիտասարդ տաղանդավոր նկարիչ։
Հետպատերազմյան առաջին տարիների ընթացքում Զարդարյանը ստեղծում է «Նախաշավիղ. Խաչատուր Աբովյան», «Սևանգէսի շինարարների հաղթանակը», «Կոմիտաս» կոմպոզիցիոն կտավները։ 1956-1958 թվականներից Զարդարյանը սկսում է մասնակցել միջազգային ցուցահանդեսներին՝ Պրահա, Հնդկաստան, Վենետիկյան բիենալեներ։ Բրյուսելում կայացած Համաշխարհային ցուցահանդեսին նրա «Գարուն» կտավն արժանանում է Մեծ արծաթյա մեդալի։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets