ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

22.07.2014

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Ալաշկերտի օպերացիա

Ալաշկերտի օպերացիա՝ 1915թ. ռուսական բանակի պաշտպանողական գործողությունները Կովկասյան ռազմաճակատում առաջին համաշխարհային պատերազմիժամանակ (հուլիս-օգոստոս)։

1915-ի գարնանը գերմանա-թուրքական հրամանատարությունը փորձում էր ռազմական ճնշման միջոցով Պարսկաստանն ու Աֆղանստանը ներգրավել Ռուսաստանի դեմ պատերազմում։ Թշնամու ծրագիրը ձախողելու նպատակով ռուսական Կովկասյան բանակի 4-րդ կորպուսը (հրամանատար՝ գեներալ Օգանովսկի) անցավ հարձակման և հաղթական կռիվներով թուրքական զորքերին դուրս մղեց Պարսկաստանի հյուսիս-արևմտյան շրջաններից, Վանա լճի և Արածանու ավազաններից։ Այդ գործողություններին մասնակցում էր հայ կամավորների Արարատյան ջոկատը՝ Վարդանի հրամանատարությամբ։
Հուլիսի 8-ին 4-րդ կորպուսի զորամասերը հասան Մերգեմերի լեռնանցքԿոպԼիզՉուխուր-ՆորշենԿոտոմՇատախ գիծը՝ պատրաստվելու արշավել Մուշ և Բիթլիս (Բաղեշ)։ Ռուսական զորքերի առաջխաղացումը կասեցնելու նպատակով թուրքական 3-րդ բանակի հարվածային զորախումբը (89 գումարտակ, 48 հեծելավաշտ և հարյուրյակ, 6000-անոց քրդական անկանոն զորախումբ) Աբդուլ Քերիմ փաշայի հրամանատարությամբ հուլիսի 9-ին անցավ հակահարձակման՝ ԿոպՄանազկերտԱլաշկերտ ուղղությամբ։ 4-րդ կորպուսը նահանջեց դեպի Հայկական Պարի հարավային փեշերը։ Հայ բնակչությունը տեղահան եղավ։
Կովկասյան բանակի հրամանատարությունը պահեստային ուժերից կազմեց հատուկ հարվածային զորախումբ (24 գումարտակ, 1 աշխարհազորային խումբ, 31 հարյուրյակ և հրետանի), որը հուլիսի 22-ին գեներալ Ն. Ն. Բարաթովի հրամանատարությամբ Դահար գյուղի մոտից հարձակվեց Աբդուլ Քերիմ փաշայի զորախմբի ձախ թևին ու թիկունքին։ Հուլիսի 23-ին զորախումբը 4-րդ կորպուսի նահանջած զորամասերի հետ միասին անցավ հակահարձակման և, Ալաշկերտի հովիտը թուրքերից մաքրելով, օգոստոսի սկզբին գլխավոր ուժերով ամրացավ Մերգեմերի լեռնանցքԲուրնուԲուլախԱրճեշ գծին։
Ալաշկերտի օպերացիայի ժամանակ թուրքերի կորուստը կազմեց ավելի քան 7000 սպանված և 400 գերի։ Ալաշկերտի օպերացիան հեշտացրեց ռուսական բանակի հետագա գործողությունները, մասնավորապես՝ Էրզրումի գրավումը։ Ձախողվեցին գերմանա-թուրքական հրամանատարության՝ ռուսական Կովկասյան բանակի հիմնական խմբավորման թիկունքը դուրս գալու, ինչպես նաև Պարսկաստանի ու Աֆղանստանի վրա ճնշում գործադրելու ծրագրերը։

Գրականություն
Корсун Н.Г., Алашкертская и Хамаданская операции на Кавказском фронте мировой войны в 1915 г., М., 1940
Лушдувейт Е.Ф., Турция в годы первой моровой войны 1914-1918 гг., М., 1966
Арутюнян А.О., О причинах отступления русской армии из Алашкертской долины и Банского вилайета (июль 1915 г.), “ԲԵՀ”, 1968, No. 2 (5)

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets