ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

25.07.2014

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Ջեմալ փաշա

Ջեմալ փաշա (թուրքերեն՝ Cemal Paşa, օսմանյան արաբերեն՝ جمال پاشا, մայիսի 6, 1872 – հուլիսի 25, 1922), ծնված որպես Ահմեդ Ջեմալ (օսմանյան արաբերեն՝ احمد جمال, Ahmet Cemal), թուրք պետական և ռամական գործիչ, «Միություն և առաջադիմություն» կուսակցության պարագլուխներից, երիտթուրքերի ղեկավար «եռյակի» (Թալեաթ և Էնվեր փաշաների հետ) անդամ, հայերի ցեղասպանութան գլխավոր կազմակերպիչներից։
1914 թվականին նշանակվել է ծովային նախարար։ Եղել է օսմանիզմի, պանիսլամիզմի և պանթյուրքիզմի ջատագով, այդ գաղափարների իրագործումը կապել Գերմանիային դաշնակցելու հետ։
Առաջին համաշխարհային պատերազմի (1914-18) տարիներին եղել է Սիրիայում գործող թուրքական 4-րդ բանակի հրամանատարը։ Գործուն մասնակցություն է ունեցել արևմտյան Հայաստանից և Կիլիկյան Հայաստանից հայերի զանգվածային տեղահանմանն ու կոտորածին, արյան մեջ խեղդել Ուրֆայի հայերի ինքնապաշտպանությունը։ Ճնշել է արաբների ազգային-ազատագրական շարժումները Սիրիայում, Լիբանանում և Պաղեստինում։ Պատերազմում Թուրքիայի պարտությունից (1918) հետո փախել է Գերմանիա։
1919 թվականին Կոստանդնուպոլսի ռազմական ատյանը հեռակա կարգով մահվան է դատապարտել Ջեմալին։
Իր հուշերում փորձել է արդարացնել իր և գործընկերների հանցագործութունը, հայ-թուրքական հարաբերությունների վատացման մեջ մեղադրել Ռուսաստանին։
1922 թվականի հուլիսի 25-ին, «Նեմեսիս» գործողության շրջանակներում Թիֆլիսում սպանվել է հայ վրիժառուներ Պետրոս Տեր-Պողոսյանի և Արտաշես Գևորգյանի կողմից։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets