ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

16.07.2014

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Շարա Տալյան

Շարա Տալյան (1893, հուլիսի 16 - 1965, նոյեմբերի 7), երգիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ։

Ծնվել է Թիֆլիսում։ Հայրը՝ Ջամալը, աշուղ է եղել։ Շարա Տալյանը 1901-13 թթ. սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում։ Նա աշակերտել կոմպոզիտորներ Սյունուն և Մելիքյանին։ 13 տարեկանից մեներգել է դպրոցի երգչախմբում։ Տալյանի առաջին մենահամերգները տեղի են ունեցել 1911թ. (Շուլավեր) և 1912թ. (Թիֆլիս)։ 1912թ. Թիֆլիսում մասնակցել է Տիգրան Չուխաճյանի «Լեբլեբիջի Հոր-հոր աղա» կոմիկական օպերայի բեմադրությանը։ Ճանաչվել է Հոր-հոր աղայի դերերգով։ Ալեքսանդրապոլում Տիգրանյանի «Անուշ» օպերայի առաջին ներկայացման մեջ կատարել է Սարոյի դերերգը։
1913-16թթ աշխատել է Բուդյոնովսկ քաղաքի Սուրբ Խաչ եկեղեցում որպես երգեցողության ուսուցիչ և խմբավար։ 1916-17թթ սովորել է Պետրոգրադի կոնսերվատորիայում, աշակերտել Գաբելին և Կլինովսկուն, միաժամանակ երգել տեղի հայկական եկեղեցու երգչախմբում։ Թիֆլիսի, Բաթումի, Երևանի և Հայաստանի այլ քաղաքների հայկական թատերական փոքր, երբեմն էլ իր ստեղծած խմբերում հանդես է եկել որպես երգիչ-դերասան։ 1923թ. կազմակերպել և ղեկավարել է Լենինականի օպերա-օպերետային խումբը։ Բեմադրել է Գունոյի «Ֆաուստ», Ռուբինշտեյնի «Դևը», Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերաները, Կալմանի «Սիլվա» և այլ օպերետներ։ 1927թ-ից բնակվել է Երևանում։ Ստեղծել է «Հայ աշուղներ» ազգագրական անսամբլը, ներկայացրել Հովնաթանի, Սայաթ-Նովայի, Շիրինի, Ջիվանու, Ջամալու, Շերամի և ուրիշների ստեղծագործություններից։ 1932-33թթ մասնակցել է նաև Երևանի օպերայի և բալետի թատրոնի հիմնադրմանը։ 1938թ. կազմակերպել է գուսանական երգի նոր անսամբլ, որը կոչվել է Սայաթ-Նովայի անունով։ 1942 թ. նրա ջանքերով ստեղծված երաժշտական կատակերգության թատերախումբը բեմադրել է առաջին երաժշտական կատակերգությունները։ Վերջին անգամ ելույթ է ունեցել 1956թ. Մոսկվայի Մեծ թատրոնում՝ հայկական արվեստի և գրականության երկրորդ տասնօրյակի եզրափակիչ համերգում։ Մահացել է Երևանում։ 1939թ. արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը, 1946թ.՝ ԽՍՀՄ Պետական մրցանակի։ Տալյանի անունով կոչվել են փողոցներ Երևանում և Գյումրիում, երաժշտական դպրոց՝ Վանաձորում։

Երգացանկ
Հավաքել, գրառել, կազմել ու տպագրել է Սայաթ-Նովայի և Ջիվանու երգերի առաջին նոտագրված ժողովածուները։ Բնորոշ ու արտահայտիչ են նրա աշուղական, գյուղական ու քաղաքային ժողովրդական, հայ կոմպոզիտորների երգերի, միջնադարյան տաղերի կատարումները, որոնք նշանակալի տեղ են ունեցել նրա երգացանկում։ Հիմնովին տիրապետել է եվրոպական վոկալ արվեստին ու բեմական վարպետությանը։ 1933-54թթ եղել է Երևանի օպերայի և բալետի թատրոնի մեներգիչ, հանդես է եկել նաև մենահամերգներով։ Կատարել է Սարոյի, Դավիթ Բեկի՝ Տիգրանյանի «Անուշ», «Դավիթ Բեկ», Արշակի՝ Չուխաճյանի «Արշակ Բ», Գրիգորի՝ Ստեփանյանի «Լուսաբաց», Ֆաուստի՝ Գունոյի «Ֆաուստ», Դոն Խոսեի՝ Բիզեի «Կարմեն», Ալմավիվայի՝ Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ», Ժերմոնի, Ռիգոլետտոյի, Ամոնասրոյի՝ Վերդիի «Տրավիատա», «Ռիգոլետտո», «Աիդա», Օնեգինի, Ելեցկու՝ Չայկովսկու «Եվգենի Օնեգին», «Պիկովայա դամա» և բազմաթիվ այլ դերերգեր։ 1955թ. Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Վեհափառի ընտրության ծիսակատարությունների ժամանակ երգչախմբի հետ կատարել է պատարագի մեներգերը։ 1956թ. կատարել է Եկմալյանի և Գալանդերյանի մինչ այդ չհնչած երգերից։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets