ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

29.07.2014

ՇՏԱՊ. Երիտասարդ աղջկա կյանքը բժիշկների և բարերարների ձեռքերում է…

Նաիրա Շահբազյանը ծնվել է 1985 թ. մարտի 16-ին` ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան գյուղում: Բանասիրական կրթություն ստանալուց հետո Նաիրան 7 տարի շարունակ ծառայել է Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի Սոցիալ-կրթական կենտրոնում, որից հետո եղել է Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցուն կից Հավատամք կենտրոնի աշխատակից:
Նաիրան 15 տարեկանից սկսել է պարբերաբար կրկնվող գլխացավեր ունենալ, սակայն միայն անցյալ տարի է պարզվել, որ Նաիրայի մոտ փաստորեն առողջական բավականին լուրջ խնդիրներ կան: Նրա գլխուղեղի ձախ կիսագնդի խորանիստ շրջանում գոյացություն (ուռուցք) կա, որի արդյունքում թուլացել են նրա աջ ձեռքը և աջ ոտքը:
«Նաիրաս շատ առողջ երեխա է եղել, առողջական որևէ խնդիր չի ունեցել: 15 տարեկանում սկսեց գլխացավ ունենալ, ես էլ տարա բժշկի, բայց բժիշկները որևէ հստակ ախտորոշում չտվեցին: Մինչև անցյալ տարի նրա մոտ գլխացավը շարունակական բնույթ էր կրում, բայց ամեն անգամ բժիշկները տարբեր և ոչ հստակ ախտորոշումներ էին տալիս: 
Անցյալ տարի` 2013 թ. դեկտեմբերին, Նաիրայի մոտ վիճակն առավել սրվեց, ինչի արդյունքում թուլացան աջ ձեռքը և աջ ոտքը: Հերթական անգամ դիմեցինք բժիշկների օգնությանը, և նրանց խորհրդով նկարեցինք Նաիրայի գլուխը: Ախտորոշումը սարսափելի էր. պարզվեց, որ նրա գլխուղեղի ձախ կիսագնդի խորանիստ շրջանում գոյացություն (ուռուցք) կա», - մեզ հետ զրույցում հայտնեց Նաիրա Շահբազյանի մայրը` Անահիտ Շահբազյանը:
2014 թ. հունվարի 7-ին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանի աջակցությամբ Ս. Պետերբուրգից ժամանած շբժիշկ
Վիլիամ Խաչատրյանի կողմից Նաիրա Շահբազյանը վիրահատվել է` Երևանի 3-րդ մանկական կլինիկայում: 
Նաիրան հետվիրահատական ճառագայթային բուժման կուրս է անցել, սակայն դա բավարար չէ հիվանդության լիարժեք հաղթահարման համար: Այդ ամենը խոստովանել են նաև բժիշկները, և հենց բժիշկների բնորոշմամբ էլ` Նաիրայի առողջությունը չի կարող լիարժեքորեն վերականգնվել Հայաստանում` բուժման համար անհրաժեշտ բուժօգնության և դեղամիջոցների բացակայության պատճառով:
«Ես չգիտեմ` ում դիմեմ, ինչ անեմ, որ փրկեմ քրոջս կյանքը: Վիրահատությունից հետո Նաիրայի վիճակը կարծես թե կայուն է, սակայն նրան հետվիրահատական բուժում է անհրաժեշտ, որը մեր երկրում հնարավոր չէ: Արտերկրում բուժում ստանալու համար անհրաժեշտ է է 12.000 ԱՄՆ դոլար:
Անգամ բնակարան չունենք, որ վաճառենք և հոգանք արտերկրում հետվիրահատական բուժում ստանալու համար անհրաժեշտ ծախսերը», - մեզ հետ զրույցում հայտնեց Նաիրա Շահբազյանի եղբայրը` Լևոն Շահբազյանը: 
Նաիրա Շահբազյանի հետվիրահատական բուժման համար Շահբազյան ընտանիքի հույսը բարի մարդիկ են, որոնց փոխանցումները կնպաստեն, որ Նաիրան հետվիրահատական անհրաժեշտ բուժումներն ստանա: 

«Յունիբանկ»-ում հաշվեհամար է բացվել Նաիրայի եղբոր` Լևոն Շահբազյանի անունով:
Ձեր հանգանակությունները կարող եք իրականացնել գումար փոխանցելով «Յունիբանկ» ՓԲԸ ներքոնշյալ հաշվեհամարներին:

24100276846300 AMD- Դրամ
24100276846302 EUR-Եվրո
24100276846301 USD-ԱՄՆ Դոլար

Այլ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել Նաիրա Շահբազյանի եղբորը` Լևոին, հետևյալ հեռախոսահամարով` 094 224 557, 077 224 559:
 






















ՏԵՍ ՆԱԵՎ՝ http://news.am/arm/news/200604.html

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets