ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

04.07.2014

ՊԱՂՏԱՍԱՐ ԴՊԻՐ

Պաղտասար Դպիրի մասին տեղեկությունները կցկտուր են: Հայտնի է, որ նրա ծնողները՝ Գրիգորը և Թուրվանդը Կեսարիայից գաղթել են Կոստանդնուպոլիս, որտեղ էլ 1683 թվականին ծնվել է Պաղտասար Դպիրը: Նախնական ուսումը ստանալով տեղական դպրոցներում, աշակերտում է Աստվածատուր Եպիսկոպոս Ջուղայեցուն, ով Հայոց կաթողիկոսի նվիրակն էր: Մոտ 60 տարեկանում նշանակվում է Գումգափուի դպրանոցի տեսուչ: Նրա աշակերտներն են լինում հետագայում հռչակված դեմքեր, ինչպես օրինակ կաթողիկոս Սիմեոն Երևանցին և բանաստեղծ Պետրոս Ղափանցին: Ժամանակակիցները նրան կոչել են "Նոր Հոմերոս":
Պաղտասար Դպիրի դերը հայ քնարերգության զարգացման գործում մեծ է: Հայկական բանաստեղծությունը վաղ միջնադարում գրվում էր գրաբարով, բայց 12-րդ դարից սկսած այն սկսում է իր տեղը զիջել ժամանակի խոսակցական
լեզվին՝ միջին հայերենին: Ահա 18-րդ դարում սկսվում է մի շարժում, որը նպատակ ուներ վերակենդանացնելով հին հայերենը՝ թուրքական ու պարսկական տիրապետության տակ գտնվող հայ ժողովրդին դուրս բերել մտքի և լեզվի անկումից: Եւ Պաղտասար Դպիրը, Պետրոս Ղափանցին և ժամանակի մյուս գործիչներն աշխատում են վերականգնել գրաբարն ու օգտագործել իբրև գրական լեզու: Սակայն, գրելով գրաբար, նրանց խոսքն այնքան պարզ ու մատչելի է, որ գրեթե աշխարհաբարի չափ հասկանալի է մեզ: 
"Ի ննջմանեդ արքայական" տաղի մեջ նա միացրել է նոր աշուղական և հին եկեղեցական, դասական երաժշտության գծերը: Սա սիրո երգ չէ, ինչպես սխալմամբ կարծել են ոմանք: Այն Պաղտասար Դպիրի ամենանշանավոր տաղերից մեկն է, որի մեջ նա ցավով անդրադառնում է աստանդական հայի դառն վիճակին և իբրև ելք, միջոց՝ ազգի հավաքականության ու միաբանության պատգամն է հղում: Թուրքական բռնատիրության պայմաններում Պաղտասար Դպիրը ողբում է Հայոց պետականության կորուստը, աղերսում է արթնանալ արքայական քնից, ազատագրվել օտարի լծից, այլաբանորեն թախծագին սիրով հայրենիքին դիմելով իբրև նազելի սիրուհու: Իսկ արքաները քնից արթնանալով, կատարում են արքայավայել գործեր, ինչի ակնկալիքն ունի բանաստեղծը իր ու մեր հայրենիքից: Ինչպես տեսնում եք, 18-րդ դարում ապրած Պաղտասար Դպիրին և մեր՝ ժամանակակից հայերիս հուզում են նույն ցավը, նույն ձգտումները: Մենք այսօր ունենք Պաղտասար Դպիրի ու նրա ժամանակակից հայերի երազած պետականությունը, բայց դեռ շատ հեռու ենք նրանց ու մեր երազած արթնացումից: Այդ արթնացման համար պետք է թողնել անձնական շահը և հետապնդել անանձնական, այսինքն համընդհանուր շահը, մեր պետության շահը: Ու այսպես պետք է անեն իշխանավորից մինչև աշխատավորը, սա է Պաղտասար Դպիրի՝ միաբանվելու, համախմբվելու պատգամը: 
Երգի խոսքերը՝ Ի ննջմանէդ արքայական
Զարթիր, նազելի իմ, զարթիր,
Էհաս նշոյլն արեգական,
Զարթիր, նազելի իմ, զարթիր: Պատկեր սիրուն, տիպ բոլորակ,
Լըրացելոյ լուսնոյն քատակ,
Ոչ գըտանի քեզ օրինակ,
Զարթիր, նազելի իմ, զարթիր:


ԱՂԲՅՈՒՐ՝ Արշակ Ադամյան

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets