ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

21.07.2014

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Արտավազդ Ավագյան

Արտավազդ Արշակի Ավագյան, հայ խորհրդային կենսաբան և ծագումնաբան։ ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ 1946 թվականից։

Արտավազդ Ավագյան ծնվել է 1907 թվականին հուլիսի 8-ին ՀՀ Տավուշի մարզի Նորաշեն գյուղում։ 1926 թ-ին ավարտել է Թբիլիսիի թիվ 72 աշխատանքային դպրոցը, 1931-ին՝ Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը։ 1932 թ-ին ընդունվում է բուսաբուծության համամիութենական ինստիտուտի ասպիրանտուրան (Լենինգրադ), որտեղ աշակերտում է հանրահռչակ ֆիզիոլոգ ակադեմիկոս Մաքսիմովին։ Ասպիրանտուրան ավարտելուց հետո պաշտպանում է թեկնածուական դիսերտացիա և աշխատանքի անցնում համամիութենական սելեկցիոն-գենետիկական ինստիտուտում (Օդեսա), ղեկավարելով գենետիկայի լաբարատորիան։ Այդ ժամանակաշրջանի նրա ուսումնասիրությունները նվիրված են բամբակենու ծերատման, բույսերի զարգացման, տրամախաչման, կարտոֆիլի տնկանյութի այլասերման և որակի բարելավման կարևոր հարցերին։ 1939 թ-ից մինչև իր կյանքի վերջ Արտավազդ Ավագյանը աշխատել է ԽՍՀՄ ԳԱ գենետիկայի ինստիտուտի «Գորկի Լենինսկիե» փորձարարական կայանում որպես գենետիկայի բաժնի վարիչ։ Մահացել է 1966 թվականի դեկտեմբերի 16-ին Մոսկվայում։ Թաղված է ծննդավայրում։
Արտավազդ Ավագյանը ուսումնասիրում էր բույսերի զարգացումը։ Արտավազդ Ավագյանի հետազոտությունները նվիրված են բուսական օրգանիզմների աճման ու զարգացման նպատակադիր ղեկավարման խնդիրներին, բույսերի բեղմնավորման երևույթների բացահայտմանը, ստադիականության տեսությանը, վեգետատիվ հիբրիդացմանը։ Տվել է բուսական օրգանիզմների երիտասարդացման երևույթի նոր մեկնաբանություն։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets