ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

15.07.2014

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Դոնարա Մկրտչյան

Դոնարա Մկրտչյան, (օրիորդական ազգանունը՝ Փիլոսյան, 1941 Լենինականում (Գյումրի) –հուլիս 15, 2011), հայ դերասանուհի։

1959 թվականին ընդունվել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետ։ 1963-1982 թվականներին աշխատել Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում, որտեղ հանդես է եկել շուրջ տասը՝ «Աշխարհն, այո, շուռ է եկել», «Ծիրանի ծառ», «Պաղտասար աղբար», «60 տարի և 3 ժամ», «Սալեմի վհուկները», «Հանրապետության նախագահը» և այլ ներկայացումներում։ Զուգահեռաբար նկարահանվել է նաև կինոյում՝ «Շրթներկ համար 4», «Մհերի արկածները…», «Խաթաբալա», «Կովկասի գերուհին»։ Հանդես է եկել «Գարնանային կատակներ» հումորային հեռուստաշարքով։ 1982 թվականին հրավիրվել է ծննդավայրի թատրոն, որտեղ խաղացել է Մարիա Իոն Դրուցեի «Սրբություն սրբոց» պիեսի բեմադրության մեջ, որն էլ դարձավ նրա վերջին աշխատանքը թատրոնում։
Քսան տարուց ավել գտնվել է Սևանի հոգեբուժական հիվանդանոցում և այդպես էլ չի իմացել իր զավակների մահվան մասին։ Երբեմն հիվանդանոցում մյուս հիվանդների համար հատվածներ է խաղացել իր դերերից։ Մահացել է Սևանի հոգեբուժարանում։ Եղել է դերասան Մհեր Մկրտչյանի կինը։



1 комментарий:

  1. Շատ եմ սիրում Դոնարային: Նրա ամպլուայի դերասանուհիները հազվագյուտ են հայկական դերասանական արվեստում:

    ОтветитьУдалить

Blogger Widgets