ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

08.07.2014

ԲԱՑ ՆԱՄԱԿ Վլադիմիր Պողոսյանին

Վերջերս Գառնի և Զվարթնոց արգելոց-թանգարանների տարածքներում կազմակերպված միջոցառումները բազմաթիվ քննարկումների առիթ տվեցին: Համացանցում հայտնվեցին լուսանկարներ և նյութեր, որոնք վկայեցին ակնհայտ խախտումների մասին: Պատասխանատու կառույցների մերժողական քաղաքականությունը փաստերի հանդեպ ու ոչ համապատասխան գործողությունները էլ ավելի բորբոքեցին մարդկանց վրդովմունքը: Ինչի արդյունքում, իրադարձություններին թափանցիկություն հաղորդելու նպատակով և տեղեկատվություն ստանալու պահանջով, «Պահպանե՛նք մեր մշակույթը» նախաձեռնող խմբի կողմից ս.թ. հուլիսի 3-ին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին ուղարկվել է հարցում՝ ակնկալելով կոնկրետ և ճշգրիտ տեղեկատվություն: Տեղեկատվություն ստանալու հարցումը ստորագրվել է 72 հոգու կողմից: Ստորագրված նամակների պատճենները առկա են: Ստորև հարցում-նամակի բովանդակությունն է.

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական
միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի
տնօրեն Վլադիմիր Պողոսյանին
«Պահպանենք մեր մշակույթը» նախաձեռնության անդամներից

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ

Հարգելի պրն Պողոսյան,
Համաձայն ՀՀ Սահմանադրության 27 և 27.1 հոդվածների և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի` խնդրում ենք մեզ տրամադրել տեղեկատվություններ հետևյալի մասին՝ 

1. Ի՞նչ բացատրություն կտաք ս.թ. հունիսի 22-ին համացանցում տարածված նկարների (https://www.facebook.com/photo.phpfbid=10201254349319623&set=pcb.319649941526988&type=1&theater ) և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի պաշտոնական կայքէջում տարածված (http://hushardzan.am/2115/) տեղեկատվության միջև եղած հակասությանը,

2. Խնդրում ենք տեղեկացնել, թե Ձեր պաշտոնավարման օրվանից քանի՞ միջոցառում է իրականացվել «Գառնի» և «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանների տարածքներում և քանի՞ պայմանագիր է կնքվել,

3. Խնդրում ենք տրամադրել 2-րդ կետում նշված պայմանագրերի պատճենները՝ վավերացված Ձեր կազմակերպության կնիքով, ինչպես նաև այդ միջոցառումների անցկացման համար համապատասխան թույլտվությունների պատճենները,

4. Խնդրում ենք տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե ս.թ. հունիսի 7-ին ի՞նչ հարսանյաց ծես է իրականացվել «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում, ի՞նչ կազմակերպություն և/կամ անձ/անձինք են հանդես եկել որպես կազմակերպիչ/ներ, և ո՞ւմ թույլտվությամբ է իրականացվել այդ միջոցառումը,

5. Խնդրում ենք տրամադրել «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի նախկին վարիչ Վարդան Գրիգորյանի աշխատանքից ազատման հրամանի պատճենը, ինչպես նաև ներկայացնել տեղեկատվություն, թե կնքված պայմանագրի ո՞ր կետերի խախտման  համար է նա ազատվել զբաղեցրած պաշտոնից,

6. Խնդրում ենք տրամադրել տեղեկատվություն, թե՞ ինչպես են ծախսվել «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանին հատկացված 15.000 ԱՄՆ դոլարը (Մելինա Մերկուրիի անվան մրցանակ), ծախսերը հիմնավորող փաստաթղթերի պատճենները՝ վավերացված Ձեր կազմակերպության կնիքով:
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիների տեղեկություն ստանալու գրավոր հարցմանը պատասխան տրվում է այն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում, բացառությամբ լրացուցիչ աշխատանք պահանջող տեղեկատվության (30-օրյա ժամկետ): Ուստի, խնդրում ենք մեր հարցմանը պատասխանել օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:
Տեղեկատվության տրամադրումը մերժելու դեպքում խնդրում ենք գրավոր տեղյակ պահել մերժման հիմքի մասին (հոդված 11) և հնարավորության դեպքում տրամադրել այն պետական մարմնի կամ պաշտոնատար անձի հասցեն, ում կարող ենք ուղղել հարցումը:
Պատրաստ ենք վճարել տեղեկատվության պատճենահանման ծախսերը:

Կանխավ շնորհակալություն`
Դիմող՝
03 հուլիսի 2014թ․

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets