ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

15.07.2014

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Վարսենիկ Աղասյան

Վարսենիկ Աղասյան (1898, հուլիս 15 - 1974, հոկտեմբեր 17), հայ բանաստեղծուհի, դրամատուրգ, մանկագիր, թարգմանիչ, ՍՍՀՄ գրողների միության անդամ 1934-ից։

Ծնվել է Նախիջևանի գավառի Ճահուկ գյուղում։ 1905-ին ընտանիքով տեղափոխվել է Թիֆլիս։ Ավարտել է Թիֆլիսի Հայուհյաց բարեգործական ընկերության միջնակարգ դպրոցը։ Նրա առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1912-ին, «Պատանի» հանդեսում։ 1928-1929-ին աշխատել է Բաքվի հայալեզու «Կոմունիստ» թերթի խմբագրությունում որպես գեղարվեստական գրականության բաժնի վարիչ, հետագայում՝ Բաքվի ռադիոկոմիտեում որպես ասմունքող-հաղորդավարուհի։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին Բաքվի, Ստեփանակերտի և Գանձակի (Կիրովաբադի) թատրոնները բեմադրել են նրա «Փոթորկված անտառը» դրաման։ Մահացել է Երևանում։

Վ. Աղասյանի ստեղծագործությունները
  • Բանաստեղծություններ, Թիֆլիս, 1926, 46 էջ։
  • Օրերի երգը, Բաքու, Ազերնեշր, 1933, 88 էջ։
  • Մայրական հույզեր, Բաքու, Ազերնեշր, 1937, 51 էջ։
  • Երջանիկ մանկություն, Բաքու, Ազերնեշր, 1938, 50 էջ։
  • Ծիտիկի խինդը, Երևան, Հայպետհրատ, 1940, 8 էջ։
  • Տոնածառ, Երևան, Հայպետհրատ, 1941, 5 էջ։
  • Բանաստեղծություններ, Բաքու, Ազերնեշր, 1947, 86 էջ։
  • Բանաստեղծություններ, Երևան, Հայպետհրատ, 1948, 140 էջ։
  • Գարուն, Երևան, Հայպետհրատ, 1952, 19 էջ։
  • Հատընտիր, Բաքու, Ազերնեշր, 1955, 134 էջ։
  • Ժպիտներ, Բաքու, Ազերնեշր, 1957, 56 էջ։
  • Նվեր երեխաններին, Երևան, Հայպետհրատ, 1958, 26 էջ։
  • Բանաստեղություններ, Երևան, Հայպետհրատ, 1959, 254 էջ։
  • Սովետահայ գրականության ընտիր էջեր։ Պոեզիա (գրքում տեղ է գտել նաև Վ. Աղասյանի գործերից մի քանիսը), Երևան, Հայպետհրատ, 1960, 480 էջ։
  • Լիրիկա, Բաքու, Ազերնեշր, 1964, 125 էջ։
  • Մայրամուտի շողերով, Երևան, «Հայաստան», 1971, 119 էջ։
  • Զանգակ (ժողովածուում տեղ են գտել նաև Վ. Աղասյանի մի քանի գործեր), Երևան, «Հայաստան», 1974, 160 էջ։
Վ. Աղասյանի կատարած թարգմանությունները (ռուսերենից)
  • Մեհտի Սեիզադե, Նարգիզ (պոեմ), Բաքու, Ազերնեշր, 1935, 41 էջ։
  • Ալեքսեյ Տոլոստոյ, Առյուծը, ձուկն ու մարդը (ռուսական ժողովրդական հեքիաթ), Երևան, Հայպետհրատ, 1941, 8 էջ։
  • Ծիլի-վիլի, Երևան, Հայպետհրատ, 1941, 7 էջ։
  • Գյոզալով Ջ., Գյուլլու թեյը (պատմվածք), Երևան, Հայպետհրատ, 1941, 10 էջ։
  • Սերգեյ Միխալկով, Կոլյա Կուզնեցով, Երևան, Հայպետհրատ, 1941, 15 էջ։
  • Նիզամի Գյանջևի, Իսկյանդարն ու հովիվը, Երևան, Հայպեհրատ, 1941, 8 էջ։
  • Ի. Նազարով, Լյուբա Կուզնեցովա, Երևան, հայպետհրատ, 1941, 12 էջ։
  • Յա. Տայց, Խորանարդիկներ, Երևան, Հայպետհրատ, 1941, 14 էջ։
  • Կ. Ուշինսկի, Կատվի մայրական սերը, Երևան, Հայպետհրատ, 1941, 4 էջ։
  • Արջն ու շունը (ռուսական հեքիաթ), Երևան, Հայպետհրատ, 1944, 12 էջ։
  • Նիկոլայ Նեկրասով, Բանաստեղծություններ (ժողովածուի բանաստեղծություններից մի քանիսը թարգմանել է Վարսենիկ Աղասյանը), Երևան, Հայպետհրատ, 1953, 44 էջ։
  • Նիկոլայ Նեկրասով, Բանաստեղծություններ (ժողովածուի բանաստեղծություններից մի քանիսը թարգմանել է Վարսենիկ Աղասյանը), Երևան, Հայպետհրատ, 1962, 108 էջ։
  • Նիկոլայ Նեկրասով, Բանաստեղծություններ (ժողովածուի բանաստեղծություններից մի քանիսը թարգմանել է Վարսենիկ Աղասյանը), Երևան, «Հայաստան», 1971, 128 էջ։
Աղբյուրներ
Գրական տեղեկատու, Եր., 1981։
Գրական տեղեկատու, Եր., 1986, էջ 36։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets