ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

17.07.2014

ԱՄԵՆԱՄՅԱ ԲԱԿԱՅԻՆ ՃԱՄԲԱՐԸ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ

2014 թվական, հուլիս 14, Գյումրի...
ՀՅԴ ԱՄՆ «Կարս» կոմիտեության Երիտասարդական կառույցի կողմից կազմակերպված ամենամյա, կամ ինչպես ընդունված է ասել արդեն ավանդական դարձած բակային ճամբարը մեկնարկեց: Ամերիկահայ դաշնակցական մի խումբ երիտասարդներ հայրենիքում կատարում են իրենց առաքելությունը, այն է՝ իրականությունից կտրել հայ պատանուն եւ պարմանուհուն, բերել համատեղել, մեկտեղել ու սովորեցնել... Սովորեցնել հայի ազգային դիմագիծ ունենալու գաղտնիքները:
Այս գործում իրենց նշանակալից ու շեշտակի դերն ունեն նաեւ ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակն ու ՀՅԴ «Շիրակ» մարզային կոմիտեն: Վերջինիս միջամտությամբ եւ մարզային իշխանությունների աջակցությամբ Գյումրիում ճամբարին հատկացվել է տարածք, որտեղ պիտի կարողանան իրականացնել այս նախադեպը չունեցող միջոցառումը:
Այս եւ նման պատանեկան ձեռնարկների շնորհիվ է, որ դաշնակցությունը իր ազգանվեր գործն է կատարում ու հայրենաճանաչության ճիշտ ճանապարհին է կանգնեցնում իր մատաղ սերունդին: Ճամբարականները 8-16 տարեկան գյումրեցի՝ ամենատարբեր խավի երեխաներ են, որոնց այս տխուր ու գաղջ իրավիճակից փրկելու եւ դեպի բարոյական քաղաքացիներ ձեւավորելու առանձնահատուկ կարիքը կա: Եվ այս գործում իրենց բացառիկ նվիրվածությունն ունեն վերը նշված կազմակերպության ուղեկից կառույցները:
Հայ պատահին պիտի հասկանա, որ հայրենիքը սկսվում է իր տնից... Սա է ընկած ճամբարի գործունեության հիմքում: Ճամբարում կարեւորելով ազգային մշակույթի հանդեպ բարոյական նկարագիր ունենալու պայմանը ամեն ջանք ներդնում են դաշնակցական երիտասարդները: Ամերիկահայ դաշնակցական երիտասարդներին օգնում են տեղի երիտասարդական կազմակերպության անդամները:
Ճամբարի տեւողությունը 14 օր է... Շուրջ 200 պատանիներից կազմված...
Սա նշանակում է, որ ճիշտ 14 օր դպրոցահասակ այս պատանիները պիտի առնչվեն հայ պատմության ու մշակույթի փառահեղ էջերին: Պիտի երգեն ու կարդան, նկարեն ու մարզվեն, պիտի սովորեն ու սովորեցնեն...









Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets