ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

30.08.2014

Կախաղանէն առաջ Արամ Արամեանի նամակը. Դրօշակ, Հոկտեմբեր 1899

Կախաղանէն առաջ Արամ Արամեանի նամակը (Աշոտ Թաթուլ)
(Ձերբակալուելէն քիջ յետոյ գրած է մեր կոմիտէներէն մէկին)
Կարինի բանտ , 30 Յուլիս 1896

«Քէօփրիւ Քէօյում հանգիստ նստած տանը, ձեր հասցէին նամակներ էինք գրում: Յանկարծ լուր տուին որ Ալայ-Բեկը «Ղըրսերտար»-ների խմբով, թուով 40-50 հոգի, եկել է գիւղը: Քիչ յետոյ եկաւ գայմագամը 8-10 հոգիով: Ես ընդհատեցի գրութիւնս, նամակների ծրարը պահեցի եւ ինքս կամեցայ դուրս գալ փողոց. գոնէ այնտեղ բռնուելու համար»: «Տան տէրը եւ կանայք լալով աղաչում էին որ դուրս չգամ, ասում էին՝ տները չեն խուզարկելու, հանդերը պիտի խուզարկուին» :

ԹԱԹՈՒԼԸ ՁԵՐԲԱԿԱԼՒՈՒՄ Է ՇՆՈՐՀԻՒ ՆԱՄԱԿԱՏԱՐ ՍՈՒՐՀԱՆԴԱԿԻ
ԱՆՓՈՐՁՈՒԹԵԱՆ, ՈՐ ԻՐ ԲՌՆՈՒԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ՆԱՄԱԿՆԵՐՆ ԱՆՄԻՋԱՊԷՍ ՅԱՆՁՆՈՒՄ Է ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՇՏՕՆԵԱՆԵՐԻՆ ՈՒ ՊԱՐԶԱՊԷՍ ՅԱՅՏՆՈՒՄ ԹԷ ՈՒՄԻ՛Ց Է ԵՒ ՈՐԻՆ՝ ՊԻՏԻ ՅԱՆՁՆԻ՝ ՀԱՍՑԷՆԵՐՈՎ ՄԻԱՍԻՆ:
«Ես միշտ ուրանում էի Արամեան լինելս, բայց մի օր յանկարծ առաջս ցցուեց Ազրայելը իր հարցումով «դու Արամը չէ՞ս, ինձ չէ՞ս ճանաչում», ես խոստովանեցի Արամ լինելս ԵՍ ՀԱՄԱՐԵԱՅ ՈՒՇԱԹԱՓ ԸՆԿԱՅ ՄԻ ԱԹՈՌԻ ՎՐԱՅ ԻՆՁ ՀԱՄԱՐ ԾԱՆՐ ԵՒ ՃՆՇՈՂ ԷՐ ԱՅՆ ՀԱՆԳԱՄԱՆՔԸ ՈՐ ԵՍ ԳՏՆՒՈՒՄ ԷԻ ԻՄ ԵՐԷԿՈՒԱՅ ԸՆԿԵՐՈՋ ԱՌԱՋ, ԵՐԵԿՈՒԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԱԶՐԱՅԵԼԸ : ՈՍՏԻԿԱՆ ՔՕՄԻՍԷՐԻ ՓԱՅԼՈՒՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՄԷՋ, ԴԱՒԱՃԱՆԵԼՈՎ ԱՄԵՆԱՀԱՍԱՐԱԿ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԻՆ, ԱՄԷՆ ՄԻՋՈՑ ԳՈՐԾ ԷՐ ԴՆՈՒՄ ԲԱՆԱԼՈՒ ՄԵՐ ԲՈԼՈՐ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ»:
Էրզրումի բանտում Արամեանը խիստ հսկողութեան տակ է առնւում, նրան շղթայում են մի խուց նետում. ահա ինչպէս է նկարագրում նա.
«ԽՑԻԿԸ, ՈՐԻ ՄԷՋ ԵՄ, ՈՉ ՄԻ ՏԵՂԻՑ ԼՈՅՍ ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ, ՄԻԱՅՆ ԴՌԱՆ ՎՐԱՅ ԿԱՅ ՄԻ ՓՈՔՐԻԿ ԾԱԿ, ՈՐ ԲԱՑՈՒԱԾ Է ՄԻ ՄՈՒԹ ՄԻՋԱՆՑՔԻ ՄԷՋ ԽՑԻ ԲԱՐՁՐՈՒԹԻՒՆԸ՝ ՄԷԿ ՈՒ ԿԷՍ ՄԵԹՐ Է, ԽՈՆԱՎՈՒԹԻՒՆԻՑ ՕԴԸ ՉԱՓԱԶԱՆՑ ՃՆՇՈՂ Է, ԽՈՏԻ ՄԻ ՓՈՔՐԻԿ ԿՏՈՐ, ՋՐԻ ՄԻ ԱՄԱՆ, ՄԻ ՀԱՏ ԹԻԹԵՂԷ ՃՐԱԳԱՄԱՆ, ԱՀԱ ԱՅՆ ԲՈԼՈՐԸ, ՈՐՈՆՑԻՑ ԿԱԶՄՈՒԱԾ Է ԽՑԻԿԻՍ ԿԱՀԿԱՐԱՍԻՔԸ: Դուռը միշտ փակ է: Բնական կարիքների համար 1-2 րոպէով դուրս են տանում՝ 24 ժամուն երկու անգամ, առանց թողնելու մէկի երեսը տեսնեմ»:
«Ձերբակալուելու օրիցս ճիշդ մի ամիս յետոյ, Յուլիս 2ին , ես վերջապէս մի կերպ ձեռք քցեցի մատիտի մի կտոր, եւ ահա շտապում եմ գրել ձեզ: Շտապում եմ, ասի, որովհետեւ կարող է պատահել, որ այս ժամը կամ րոպէս ինձ համար վերջինը լինի ... ԲԱՅՑ ՍԱՍՏԻԿ ՊԱՇԱՐՈՒԱԾ Է ՄԻՏՔՍ, ՀԱԶԱՐ ՈՒ ՄԻ ՀՈԳԵՐ, ԸՆԿԵՐՆԵՐԻ ՄԱՇՈՂ ԿԱՐՕՏԸ, ԱՆՑԵԱԼԻ ՔԱՂՑՐ ՅԻՇԱՏԱԿՆԵՐԸ ԵՒ ԱՅԼՆ, ԽԱՌՆԻԽՈՒՌՆ ՏԱԿՆՈՒՎՐԱՅ ԵՆ ԱՆՈՒՄ ՅԻՇՈՂՈՒԹԻՒՆՆԵՐՍ:
... ԻՄ ՎԻՃԱԿԻ ԾԱՆՐՈՒԹԻՒՆԸ ԻՆՁ ՉԻ ԸՆԿՃՈՒՄ. ՄԻԱՅՆ ՆՐԱ ՀԱՄԱՐ, ՈՐ ԵՍ ԳԻՏԱԿՑԱԲԱՐ ԸՆՏՐԵԼ ԷԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԷՈՒԹԵԱՆ ԱՅՆՊԻՍԻ ԱՍՊԱՐԷԶ, ՈՐՏԵՂ ԻՒՐԱՔԱՆՉԻՒՐ ՐՈՊԷՆ ՍՊԱՍՈՒՄ ԷՐ ԻՆՁ ԲԱՆՏ ԿԱՄ ԿԱԽԱՂԱՆ ԵՒ ԿԱՄ «ՄԱՀԱՌԻԹ ՍՊԱՆԻՉ ԳՆԴԱԿԸ»: ԵՍ ՑԱՒՈՒՄ ԵՄ, ՍՐՏԱՆՑ ՑԱՒՈՒՄ, ՈՐ ԲԱԽՏԸ ՇՈՒՏ ԶՐԿԵՑ ԻՆՁ ՓՇՈՏ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՑ, ՈՐՈՆՑ ՄԷՋ ԲՈՊԻԿ ՈՏՆԵՐՈՎ ՄԱՆ ԳԱԼ ՍԻՐԵԼԻ ԷՐ ԻՆՁ, ՈՐՈՆՑ ՄԷՋ ԴԵՌ ԵՐԿԱՐ, ՄԻՆՉԵՒ ՎԵՐՋԻՆ ՇՈՒՆՉ ԿԱՄԵՆՈՒՄ ԷԻ ԾԱԳԵԼ ՆՈՐ ԿԵԱՆՔԻ ԱՌԱՒՕՏ : ՄՈՒՐԱՏՍ ՄՆԱՑ ԱՆԿԱՏԱՐ: ԵՐԿԻՆՔԸ ԶՐԿԵՑ ԻՆՁ ՀՐԱՑԱՆԸ ՁԵՌԻՍ ԿՌՈՒԻ ԴԱՇՏՈՒՄ ԸՆԿՆԵԼՈՒ ԲԱԽՏԱՒՈՐՈՒԹԻՒՆԻՑ» :
Արամեան կը պատմէ իր ձերբակալութիւնը՝ Քէօփրիւ Քէօյ, տան մը մէջ՝ Արամեանի մէկ նամակատարը ձերբակալուած ըլլալով, խոստովանած եւ ըսած էր, թէ ո՛վ է նամակին տէրը եւ ո՛ւր կը բնակի : Հարցաքննութեան ատեն կը ծեծեն Արամեանը, ՈՐՈՒՆ ԻՆՔՆՈՒԹԻՒՆԸ ՄԱՏՆԱՆԻՇ Կ'ԸՆԷ ԱԶՐԱՅԷԼ ԱՆՈՒՆՈՎ ՀԱՅ ՈՍՏԻԿԱՆ ՄԸ , ՆԱԽԱՊԷՍ ԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԷՆ:
Արամ յոյս չունի, թէ կ'ազատուի եւ իր նամակի վերջաւորութեան կ'ըսէ .
«ԱՆՅԱԳ ԿԱՐՕՏՈՎ ՀԱՄԲՈՒՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻԴ ԵՒ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՅԱՋՈՂՈՒԹԻՒՆ ՁԵՐ ԳՈՐԾԻՆ, ՈՅԺ ՁԵՐ ԲԱԶՈՒԿՆԵՐԻՆ: ԵԹԷ ՄԻ ՕՐ ԵՐԿԻՆՔ ԲԱՑ ԱՉՔԵՐՈՎ ՆՈՒԻՐԻ ՄԵԶ ԲԱԽՏԱՒՈՐՈՒԹԻՒՆ՝ ՏԵՍՆԵԼՈՒ ՄԵՐ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՅԱՂԹԱՆԱԿԱԸ, ԱՅԴ ՕՐԵՐՈՒՄ, ԶՈՒԱՐԹ ԱՐՇԱԼՈՅՍԻՆ՝ ՄԵԶ ԷԼ ՅԻՇԵՑԷՔ ... ՄԱՀԿԱՆԱՑՈՒՆԵՐԻ ՄԷՋ ՄԵԶ ԿԸ ՀԱՄԱՐԵՆՔ ԱՄԵՆԱԵՐՋԱՆԻԿԸ» :
Ոստիկանութիւնից նրան փոխադրում են նախնական դատարանը, ուր երկու անգամ հարցաքննում են, եբր նա աւելի «համարձակ եւ կանոնաւոր գրեց յեղափոխական նպատակի եւ պատճառների վերաբերեալ խնդիրները»: Աշոտ Թաթուլը դիտակ աբար Յեղափոխական էր եւ այդ պատճառով նա չի ժխտում իր անդամակցութիւնը Հ.Յ.Դաշնակցութեան եւ չի յուսահատւում ու վախենում մահից՝ չնայած՝ հաւատացած էր որ իրեն «մահ կամ 101 տարուայ բանտարկութիւն» սպասում էր:
Եւ կատարուեց այն, ինչ որ գուշակեց ինքը: Օգոստոս 9-ին, 1896 թ.-ի Երկուշաբթի առաւօտ արշալոյսին, ՄԻ ՎԱՇՏ ԶՕՐՔԻ ՀՍԿՈՂՈՒԹԵԱՆ ՏԱԿ, Արամ Արամաեանը 29 տարեկան հասակում, դուրս հանուեցաւ բանտից եւ դէպի Կարնոյ հրապարակներից մէկը առաջնորդուեցաւ: ԱՐԱՄԸ ԱՌԱՆՑ ՄԷԿԻ ՕԳՆՈՒԹԵԱՆ, ՀԱՍՏԱՏ ՔԱՅԼԵՐՈՎ ՊԱՏՒԱՆԴԱԿԻ ՎՐԱՅ ԲԱՐՁՐԱՑԱՒ ԵՒ ԿԱՐՃ ՈՒ ՇԱՆԹԱՀԱՐՈՂ ԽՕՍՔԵՐՈՎ ԴԻՄԵՑ ԴԷՊԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ: ՆԱ ՍՈՒՐ ՔՆՆԱԴԱՏՈՒԹԵԱՆ ԵՆԹԱՐԿԵՑ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԵԱՆ, ԳՈՎԱԲԱՆԵՑ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ, ԿՈՉ ԸՐԱՒ ԺՈՂՈՎՈՒՐԴԻՆ՝ ՀԱՄԱԽՄԲՈՒԵԼ ԵՒ ԳՐՈՀ ՏԱԼ ԽՈՐՏԱԿԵԼՈՒ ԹՇՆԱՄՈՒ ԳԱՀԸ, ՅԱՅՏՆԵՑ ՈՐ ԻՆՔԸ ԳՈՀՈՒՆԱԿՈՒԹԵԱՄԲ Է ԸՆԴԱՌԱՉ ԳՆՈՒՄ ՄԱՀՈՒԱՆ, ՈՐՈՎՀԵՏԵՒ ԻՐ ՍԻՐԵԼԻ ԱԶԳԸ ՊԻՏԻ ՓՐԿՈՒԻ ԵՒ ԻՐ ՃԱՌԸ ՎԵՐՋԱՑՐԵՑ «ԿԵՑՑԷ ՅԵՂԱՓՈԽՈՒԹԻՒՆԸ» ԲԱՌԵՐՈՎ, ԱՊԱ ԻՆՔՆ ԻՐ ՁԵՌՔՈՎ ՉՈՒԱՆԸ ԱՆՁԿԱՑՐԵՑ ԻՐ ՎԻԶԸ. ՈՏԻ ՄԻ ՀԱՐՈՒԱԾՈՎ ԴԷՆ ՇՊՐՏԵՑ ՍԵՂԱՆՆ ՈՒ ՕԴԻ ՄԷՉ ՄԻ ՔԱՆԻ ԳԵՐՄԱՐԴԿԱՅԻՆ ՊՏՈՅՏՆԵՐ ԳՈՐԾԵԼՈՒՑ ՅԵՏՈՅ՝ ՀՈԳԻՆ ԱՒԱՆԴԵՑ ... Երեք օր շարունակ կախաղանի վրայ կախուած մնաց եւ թուրքերը միշտ թամալա էին անում, իսկ Հայ ժողովուրդը միշտ լացով եւ արցունքով էր յիշում նորա մահը, իսկ անունը՝ հպարտութեամբ :

ԱՐԱՄ ԱՐԱՄԵԱՆ – ԱՇՈՏ ԹԱԹՈՒԼ ԿՈՐԿՈՏԵԱՆ
«ԱՆՀԱՏԱԿԱՆ ՏԵՐՕՐԻՍԴ»
(1870 – 1899) Կարին 
«Դրօշակ», Հոկտեմբեր 1899

Աղբյուր՝ http://www.desic-denic.info/2014/08/1899.html

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets