ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

31.08.2014

Ճանաչենք մեր հերոսներին ՅՈՒՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ /26-ի Յուրա/

Յուրա Գառնիկի Հովհաննիսյան (1954 - 1993) - Արցախյան ազատամարտի հերոս, ՊԲ փոխգնդապետ:

Յուրա Հովհաննիսյանը մասնակցել է Արցախյան ազատամարտին 1991 - 1992 թթ. «Սասունցի Դավիթ» ջոկատի կազմում՝ որպես ջոկատի ազատամարտիկ: 1992 - 1993 թթ. եղել է Ստեփանակերտի գումարտակի, «Քսանվեցի դիրքեր» պահեստազորի հրամանատար, 1992 - 1993 թթ.՝ Շուշիի պարետ:
1991 - 1993 թթ. մասնակցել է «Քսանվեցի դիրքերի» կազմակերպմանն ու պաշտպանությանը: Շուշիի ազատագրման ժամանակ ղեկավարել է «26»-ի հենակետում տեղակայված պահեստազորի ռազմական գործողությունը. 1992 թվականի մայիսի 8-ին դիրքավորվել է Շուշի և Ջանհասան - Քյոսալար ուղղությունում և ջախջախել հակառակորդին:

Յուրա Հովհաննիսյանը զոհվել է 1993 թվականի հունիսի 27-ին՝ ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղի մատույցներում՝ ականի պայթյունից:
Հետմահու պարգևատրվել է ՀՀ և ԼՂՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի մեդալով:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets