ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

25.08.2014

Խանդութը ՇՏԱՊ օգնության կարիք ունի

Բարի և գթասիրտ մարդիկ, խնդրում եմ ծանոթանալ ու տարածել:
Խոսքը մեր Ազատագրված Արցախի ամենա-ամենա հայրենասեր և ամենաունիկալ ընտանիքներից մեկի՝ Ալեքսի և Խանդութի երիտասարդ ընտանիքի ծանր վիճակի մասին է... Խանդութը ՇՏԱՊ օգնության կարիք ունի!
Ստորև կարող եք ծանոթանալ Խանդութի ամուսնու՝ Ալեքսանդր Քանանեանի դիմումը մեր հասարակությանը.

՛՛Սիրելի ընկերներ։ Երեկ Խանդութի հետ վերադարձանք Ստեփանակերտից, որտեղ գնացել էինք անձնագրում ելքի արտոնագիր ստանալու և արտարժութային բանկային հաշիվ բացելու համար։ Ցավոք, Խանդութի առողջական վիճակը շատ արագ վատթարանում է և յուրաքանչյուր անցնող օր ձեռք է բերում ճակատագրական արժեք։ 
Բարեգործական հիմնադրամներին դիմելու ժամանակն այլևս չկա։
Մեզ պակասում է առնվազն 25 հազար դոլար՝ մեր նախընտրած արտերկրի հիվանդանոց հասնելու համար։ (բուժման նախագիծն արդեն մշակված է)։ 15 հազարն արդեն ունենք։ Տարիներ առաջ Խանդութի այս նամակը http://hetq.am/arm/news/39103/es-asum-em-dzez-duq-ochinch-cheq-handznelu.html սփյուռքում մեծ արձագանքի է արժանացել։ Հիմա նա օրհասական աջակցության կարիք ունի և ճիշտ է, որ պակասորդը կարողանանք հավաքագրել հենց մեր դրսի հայրենակիցների մասնակցությամբ, քանի որ համաերկրացիներս իրենց շատ սահմանափակ ուժերով արդեն առավելագույնս օգնել են։ Մոտիկ ընկերներիս վերստին կխնդրեի համակարգել գործի ընթացքը։ Արտարժութային փոխանցումների համար պահանջված տվյալները զետեղվում են կից լուսանկարով։ (Դրամայինը՝ Khandut Avetyan, Ameriabank, 15700 20587980100) Խանդութը ազատագրված Հայրենիքի հայուհու խորհրդանիշ է։ Նա շատ քիչ ժամանակ ունի։ Սա մեր վերջին երկրային հույսն է․․․՛՛


Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets