ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

03.08.2014

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Վլադիմիր Առուստամյան

Վլադիմիր Առուստամյան (3 օգոստոսի, 1952, Խաչեն, Ասկերանի շրջան - 2 ապրիլի, 1993, Կուսապատ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Վլադիմիր Առուստամյանը ծնվել է 1952թ. օգոստոսի 3-ին Ասկերանի շրջանի Սեյդիշեն (Խաչեն) գյուղում։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ Զինվորական պարտադիր ծառայությունը անցել է Հունգարիայում։ Զորացրվելուց հետո բնակություն է հաստատել Թուրքմենիայի Նեբիդդագ քաղաքում։ Աշխատել է որպես կռունկավար։ Արցախյան շարժման պատճառով ընտանիքով վերադարձել է հայրենի գյուղ։ Աշխատել է «Արարատշին» միավորումում։ Գյուղի առաջին կամավորական ջոկատի ստեղծողներից էր։ Մասնակցել է Հովսեփավանի, Քարագլխի, Ասկերանի, Մարտակերտի շրջանների մարտերին։ Գյուղի ջոկատի հրամանատարի զոհվելուց հետո ստանձնել է ջոկատի հրամանատարությունը։ 1992թ. մարտի վերջերին արդեն, որպես շրջանի գյուղերի հավաքական ջոկատի հրամանատար, մասնակցել է Մարտակերտի շրջանի մարտերին։ Զոհվել է 1993թ. ապրիլի 2-ին Կուսապատ գյուղի համար մղված մարտերում։ Հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։ Ամուսնացած էր, ունի երեք երեխա։ Հանգչում է Սեյդիշենի գերեզմանատանը։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets