ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

20.08.2014

«Երկիրը մեր տունն է» բնապահպանական ծրագիր

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ որպես ՀՀ Նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության կողմից իրականացվող դրամաշնորհային մրցույթի շրջանակում, oգոստոսի 1-ից «ԼոգոՍ» ԵՀԿ-ն մեկնարկել է «Երկիրը մեր տունն է» բնապահպանական ծրագիրը:
Ծրագրի նպատակն է` նպաստել հասարակության շրջանում բնապահպանական խնդիրների վերաբերյալ իրազեկության մակարդակի բարձրացմանը` սոցիալական հոլովակների միջոցով: 
Ծրագրի շրջանակներում «ԼոգոՍ» Երիտասարդական հասարակական կազմակերպությունը հայտարարում է լավագույն սցենարների հանրապետական մրցույթ`«Մաքուր քաղաք», «Մաքուր բնություն», «Մաքուր ճանապարհներ» թեմաներով: Յուրաքանչյուր անվանակարգում հաղթող ճանաչված լավագույն սցենարների հիման վրա կնկարահանվեն սոցիալական հոլովակներ, որոնք 1 ամիս տևողությամբ կհեռարձակվեն մարզային «ՑԱՅԳ» Հ/Ը-ով և ամբողջ տարվա ընթացքում պարբերաբար կտեղադրվեն էլէկտրոնային տարբեր լրատվամիջոցներում, ինչպես նաև «ԼոգոՍ» ԵՀԿ-ի ֆեյսբուքյան էջում: 
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի հանրապետության 16-ից 30 տարեկան այն ստեղծագործողները, ովքեր ունեն ստեղծագործելու վառ երևակայություն և ցանկություն՝ իրենց կողմից կազմված սցենարը կյանքի կոչելու:

Մրցույթի մասնակցության պայմանները.
Սցենարների առանցքը պետք է լինեն հետևյալ թեմաները. 
1. Բնապահպանություն
2. Շրջակա միջավայրի աղտոտվածություն
3. Միջհամայնքային և միջպետական ճանապարհների աղտոտվածություն
4. Պատմամշակութային վայրերի աղտոտվածություն

Սցենարը ներկայացնել հայերեն, 12 տառաչափով և Unicode տառատեսակով, A4 ֆորմատի առավելագույնը 3 /երեք/ էջի վրա:
Սոցիալական հոլովակներից յուրաքանչյուրի տևողությունը լինելու է 30 (երեսուն) վայրկյանից մինչև մեկ րոպե:
Սցենարում պետք է մանրամասնորեն նկարագրվի նկարահանման վայրը, տեղանքը, տեսարանները, իրավիճակները, դերասանների խոսքերը և երկխոսությունները: Խոսքերը պետք է լինեն գրական հայերենով, արգելվում են ժարգոնային և ոչ պատշաճ արտահայտությունները /սցենարին համ ու հոտ հաղորդելու համար կարող են կիրառվել նաև որոշակի բարբառային խոսքեր և արտահայտություններ/:
Սոցիալական հոլովակների նկարահանման աշխատանքները պետք է իրականացվեն ՀՀ Շիրակի մարզի տարածքում: 
Սոցիալական հոլովակի սցենարը ստեղծագործական կազմի կողմից կարող է ենթարկվել որոշակի ոչ էական փոփոխությունների` ելնելով նկարահանման տեխնիկական պայմաններից և առանձնահատկություններից:
Մրցույթին մասնակցելու համար հարկավոր է լրացնել հայտադիմումը, որի ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի օգոստոսի 22-ը, ժամը 16:00:
Հայտադիմումը պետք է ուղարկել logosngo@gmail.com էլեկտրոնային հասցեին` թեմա հատվածում նշելով project_scenario: 
Մրցույթի պայմանների կամ ժամկետի խախտմամբ ուղարկված հայտադիմումները չեն դիտարկվի:
Մրցույթի արդյունքների, ինչպես նաև սոցիալական հոլովակների նկարահանման ժամկետների մասին տեղեկատվությունը կտրամադրվի մինչև 2014 թվականի օգոստոսի 25-ը:

Հհայտադիմումը կարող եք ձեռք բերել` գրելով logosngo@gmail.com էլեկտրոնային հասցեին:
Լրացուցիչ հարցերի դեպքում դիմել ծրագրի պատասխանատու Անի Գյուլբուդաղյանին` eventlogosngo@gmail.com

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets