ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

27.08.2014

ՄԻ ԵՐԳԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ - Արշակ Ղամբարյան

Երգը նվիրված է Արշակ Ղամբարյանին:
Արշակ Սեդրակի Ղամբարյան (1958 - 1994) - ազատամարտիկ, Ղարաբաղյան շարժման գործիչ:
1990 - 1994 թթ. «Մուշ» և «Արծիվ - 5» ջոկատների կազմում մասնակցել է ՀՀ Արարատի (Երասխ), Իջևանի, Նոյեմբերյանի, Գորիսի (Կոռնիձոր, Խնձորեսկ), Սիսիանի, Կապանի և ԼՂՀ Շահումյանի, Մարտակերտի (Մեծշեն, Ումուդլու, Հակոբ Կամարի, Կարմիրավան), Շուշիի, Բերձորի (Լաչինի մարդասիրական միջանցք), Մարտունիի, Ֆիզուլիի (Հորադիզ) ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին:
1994 թվականի ապրիլի 21-ի գիշերը Շենգավիթի գրոհային ջոկատի 38 ազատամարտիկներ դիրքավորվել են Կարմիրավանի մատույցներում: Հակառակորդը լուսաբացին նախահարձակ է եղել:
Զգալով շրջապատման վտանգը՝ Արշակ Ղամբարյանը և 13 ազատամարտիկներ կրակը վերցրել են իրենց վրա և ապահովել մյուսների նահանջը: Շրջապատման մեջ Արշակը ձեռնամարտի է բռնվել հակառակորդի զինվորների հետ, սպանել նրանցից մեկին ու զոհվել:
Հետմահու պարգևատրվել է ՀՀ և ԼՂՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշաններով:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets