ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

28.08.2014

ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ՆԿԱՐԻՉԸ՝ Սամվել Լաճիկյան

Սամվել Երվանդի Լաճիկյան (հոկտեմբերի 12, 1953, Գյումրի), գեղանկարիչ, ՀՀ վաստակավոր նկարիչ (2013)։
Գեղագետ, արվեստաբան, գրաֆիկ-նկարիչ Լևոն Լաճիկյանի եղբայրն է։
1963-1967թթ. սովորել է Գյումրիի Մերկուրովի անվան նկարչական դպրոցում։
1976 թվականին ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը։
1982-1985թթ. ընդունվել և էքստեռն կարգով ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի գեղանկարի բաժինը։
1985 թվականից ԽՍՀՄ և Հայաստանի նկարիչների միության անդամ է ։
1985-1987թթ. աշխատել է Գյումրու Գեղագիտական կենտրոնում` որպես գեղարվեստական ղեկավար
1987-1995թթ. եղել է Գյումրու Մերկուրովի անվան նկարչական դպրոցի տնօրեն
1989-1995թթ. ղեկավարել է Հայաստանի նկարիչների միության Գյումրու մասնաճյուղը
1990-1995թթ. ընտրվել է Գյումրու քաղաքային խորհրդի պատգամավոր
2000 թվականին հիմնադրել է «Արատտա» ընկերությունը
2013 թվականի սեպտեմբերին արժանացել է ՀՀ վաստակավոր նկարչի կոչման
Սկսած 1981 թվականից ստեղծագործական բեղուն գործունեություն է ծավալել Հայաստանում և արտերկրում` մասնակցելով բազմաթիվ ցուցահանդեսների նախկին Խորհրդային Միությունում, Սկանդինավյան երկրներում (Ֆինլանդիա, Շվեդիա, Նորվեգիա), Հունգարիայում, Լեհաստանում, Կիպրոսում, Չինաստանում, ԱՄՆ-ում և այլուր։
Բազմաոճ և բազմաժանր նկարիչ է (դիմանկար, բնանկար, նատյուրմորտ, կոմպոզիցիա և այլն)։ Թեև նախասիրած նյութը ջրաներկն է, հավասար հաջողությամբ ստեղծագործում է նաև յուղաներկով և գրաֆիկական այլ արտահայտչամիջոցներով։
Ստեղծել է «Հայոց գորգապատում» նկարաշարը՝ բաղկացած ինը կտավներից, որոնցից յուրաքանչյուրում պատկերված ազգային գորգի կամ կարպետի, դրանց զանազան ձևերի և ծավալների մեջ ու դրանց միջոցով նկարիչը խտացնում է մեր դարավոր պատմության հավերժող խորհուրդը։ Ծալքերը մերթ միջնադարյան ասպետի կերպարանք են ընդունում («Ասպետ»), մերթ վերածվում ծեր կնոջ հիշեցնող «Հուսո հրեշտակի»։ Իսկ «Գյումրու Տիրամայր» մեծադիր կտավը գեղանկարչական արտացոլումն է ետերկրաշարժյա կործանված քաղաքի` շրջապատված մետաղյա գալարներով, որոնք ցավեցնելու չափ սեղմում են Տիրամոր իրանը, ապա վեր բարձրանալով վերածվում սրբապսակի։ Հենվելով Կիլիկյան մանրանկարչության գեղարվեստական ավանդույթների վրա նկարիչը ստեղծել է «Հայկական մանրանկարչություն» պայմանական անունով նկարաշարը` «Ծնունդ», «Մուտք Երուսաղեմ», «Ներկայացում», «Խորհրդավոր ընթրիք» և «Խաչելություն»։
Լաճիկյանը տասնյակ գրքային տասնյակ նկարազարդումների (Վ. Բագրևանդցի «Ուրախ հանդես», Վրթանես Փափազյան «Վանա կատուն», «Ցեղին սիրտը» ժողովածուն, Դանիել Դեֆո«Ռոբինզոն Կրուզո», Չարլզ Դիքենս «Օլիվեր Թվիստի արկածները», Ալեքսանդր Պուշկին «Ձմեռվա իրիկունը», Լ. Անդրեև «Կծանը» և այլն ), ինչպես նաև Գյումրի քաղաքի մի քանի մանկապարտեզների ու հասարակական շենքերի որմնանկարների հեղինակ է։
Լաճիկյանի ստեղծագործությունները ցուցադրվում են Հայաստանի, Իտալիայի, ԱՄՆ-ի պատկերասրահներում և տեղ են գտել մասնավոր, ներառյալ համաշխարհային փոփ-աստղ Մայքլ Ջեկսոնի հավաքածուներում։

ՍԱՄՎԵԼ ԼԱՃԻԿՅԱՆԻ ԿԱՅՔԸ http://samvellajikian.com



 


 



  























Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets