ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

29.08.2014

Ճանաչենք մեր հերոսներին ՎԱՀԱԳՆ ՎԱՐԴԵՎԱՆՅԱՆ

Վահագն Վաղինակի Վարդևանյան (1966 - 1994) - Արցախյան ազատամարտի հերոս, գրոհային ջոկատի հրամանատար:

Վահագն Վարդևանյանը 1989 - 1994 թթ. ընթացքում մասնակցել է ՀՀ Արարատի (Երասխ), Գորիսի (Շուռնուխ, Գորիս - Կապան մայրուղի), Իջևանի և ԼՂՀ Ասկերանի (Խոջալու), Կուբաթլուի (Սեյթազ, Վերին Չիբիքլի, Ներքին Չիբիքլի, Գյուլեբիրտ), Մարտակերտի (Կարմիրավան), Աղդամի (Փարփրավենդ, «Գինու գործարան», և «Գոմեր» տեղամասեր) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին: 
1994 թվականի ապրիլի 21-ի գիշերը Վահագն Վարդևանյանի գլխավորած ջոկատի 38 ազատամարտիկներ դիրքավորվել են Կարմիրավանի մատույցներում: Հակառակորդը լուսաբացին նախահարձակ է եղել:
Զգալով շրջապատման վտանգը՝ Վահագն Վարդևանյանը և նրա ջոկատի 13 ազատամարտիկներ կրակը վերցրել են իրենց վրա՝ ապահովելով մյուսների նահանջը: Շրջապատման մեջ հայտնված 13 ազատամարտիկների զոհվելուց հետո, մերժելով գերի հանձնվելու հակառակորդի առաջարկը, վիրավոր Վահագնը շարունակել է մարտը մինչև զինամթերքի վերջանալը: Հակառակորդի մոտենալու պահին Վահագն Վարդևանյանը պայթեցրել է նռնակը՝ սպանելով թշնամու 4 զինվորի և ինքն իրեն:
Վահագն Վարդևանյանը պարգևատրվել է ՀՀ և ԼՂՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշաններով: Արցախի հերոս:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets