ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

04.08.2014

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Արկադի Աղաջանյան

Արկադի Աղաջանյան (4 օգոստոսի, 1960, Ստեփանակերտ - 22 օգոստոսի, 1992, Դրմբոն, Մարտակերտի շրջան), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Արկադի Աղաջանյանը ծնվել է 1972թ. օգոստոսի 4-ին Ստեփանակերտ քաղաքում։ Ավարտել է թիվ 9 միջնակարգ դպրոցը, այնուհետև սովորել է Մարտունի քաղաքի պրոֆտեխուսումնարանում։ 1990թ. մասնակցել է աղետի գոտու շինարարական-վերականգնողական աշխատանքներին, զորակոչվել բանակ, մի քանի ամիս ծառայելուց հետո տեղափոխվել Երևան ու զինվորագրվել Ջիվան Աբրահամյանի հրամանատարությամբ գործող «Երկրապահ» կամավորականների ջոկատին, մասնակցել Շահումյանի շրջանի գյուղերի պաշտպանությանը։ 1992թ. մասնակցել է Ասկերանի, Մարտակերտի շրջանների գյուղերի համար մղված մարտերին, Շուշիի ու Լաչինի ազատագրմանը։ 1992թ. օգոստոսից ծառայել է ԼՂՀ զինվորական դատախազությունում։ Զոհվել է 1992թ. օգոստոսի 22-ին՝ Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղի պաշտպանության ժամանակ։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ Արիության մեդալով։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատանը:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets