ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

01.08.2014

ԿՈՐԱԾ ԺՊԻՏ

Հեղինակ՝ ԼԻԼԻԹ ՄԿՐՏՉՅԱՆ

Մենակությանս հետ դուրս ենք եկել քայլելու: Ստիպված է հետևելու ինձ, քանզի սա իմ քաղաքն է՝ ուր ամեն փողոց ինձ ճանաչում է դեռ մանկուց, իսկ նա իմ փոքր տարիքում չկար մեջս: Լոռ հետևում է ինձ, բայց ի տարբերություն ինձ նա ժպտում է, որը նյարդայնացնող է: Ուզում եմ ժպտալ, չէ որ դա իմ ժպիտն է եղել ժամանակին, իսկ հիմա կարծես մոռացել եմ, թե դա ոնց են անում, իսկ նրա աչքերը շարունակ ժպտում են` իմ կորած ժպիտով … Քայլերս ուղղում եմ քաղաքի միակողմանի երթևեկելի փողոցները, որտեղ աղմուկը կիսաձայն է, այնտեղ ավելի շատ մենակ եմ մենակությանս հետ ու ավեի հեշտ կլինի մեր շփումը: - Ինչո ՞ ւ ես շարունակ ժպտում, չկարոանալով հարցը իմ մեջ խեղդել բարկացած ասացի ես: - Իսկ ինչո ՞ ւ չժպտամ, ինչքան որ չժպտալու պատճառ կա, այնքան էլ ժպտալու: Դժվար բան չկա դարնում, փորձիր քո մոտ էլ կստացվի, ուզում ես օգնեմ քեզ դրանում: - Դու չես կարողանա ինձ ժպիտ բերել… - Իսկ ի ՞ նչը քեզ ժպիտ կբերի: - Փողը, կտրուկ պատասխանում եմ ես, կարծես այդ հարցին էին սպասում ու նախապես պատրաստվել էի դրան ու եթե նույն պահին ուզացս լիներ, ապա իսկույն ժպիտ կդաջեի դեմքիս` լայն ու երջանիկ: - Ընդամե ՞նը, գործնական հարցրեց նա: - Այո, ոչ պակաս գործնական պատասխանեցի ես զարմացած, որ չի զարմանում իմ պատասխանից: - Իսկ ի՞նչ ես անելու փողը, առավել գործնական տրամադրված հարցրեց մենակությունս: Մի պահ ինձ թվաց նա փող ունի և եթե խելացի պատասխան տամ կհանի իր պարկով ոսկին ու կպարգևատրի ինձ: - Ժպիտներ կգնեմ` շատ-շատ, առաջին իսկ բանն եմ պատասխանում, որը գալիս է մտքիս ու զարմանում, որ ամենաճիշտ միտքը գալիս է առանց մտածելու, առանց դրա շուրջ երկար բարակ քննարկւմնր անելու: - Եվ ու՞մ համար, չլինի քո՞, անկեծ զարմացած հարցնում է մենակությունս: - Ոչ, ուրիշների, վրդաված վրա եմ տալիս ես, ու ավելացնում. - դրանով հետ կգա իմ ժպիտը: Կփոխեի շրջապատը, գույներ կավելացնեի ու ամեն մանուկի սիրուն մանկություն կնվիրեի… Սկսեցի տարվել իմ երազանքներով, իմ փոխած աշխարհի կատարելությամբ ու այդ աշխարհում իմ համար այլևս չժպտալու պատճառներ չէի տեսնում: - Ուզում ես իմանալ, թե՞ իմ ժպիտի վրա ինչո՞ւ չի ազդում նույնիսկ քո փող չունենալու փաստ, ուրախ հարցրեց մենակությունս: - Մեր միջի իմատունը դու ես, ասա իմանամ, հեգնում եմ ես ու նեղվում, որ ինձ դուրս է քաշում իմ նորակառույց աշխարհից: - Ես քայլում եմ քո մեջ, տեսնում նույն աշխարհը ինչը և դու, բայց ես ժպտում եմ, քո մոտ դա չի տացվում, քանզի ես նայում եմ ու փորձում ճանաչել տեսածս, իսկ դու նայում ես` նեղվում և անպայման փորձում փոխել տեսածդ, այն դառձնել քո մտածածի, իմացածի սահմաններում կատարյալ և արդյունքում ցանկությանդ մեջ անկարող գտնվելով կորցնում ես ժպիտդ: Հայացք եմ ուղղում դեպի ներս ու ժպտում, ուզում եմ ճանաչել մենակությանս ու չեմ ուզում փոխել նրան:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets