ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

24.08.2014

Ճանաչենք մեր հերոսներին՝ ՇԱՀԵՆ ՄԵՂՐՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է. «Ճանաչենք մեր հերոսներին» նախագիծը:

Շահեն Զինավորի Մեղրյան (1952 - 1993) - Արցախյան ազատագրական շարժման գործիչ, Շահումյանի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար:
Շահեն Մեղրյանի մարտական ուղին սկսվել է 1988թ., ով առաջիններից էր, որ զգաց շրջանի պաշտպանության անհնարինությունը առանց մարտական ջոկատների՝ այդպիսով սկսելով կազմակերպել զինված ջոկատներ։ 
1991 թվականին Շահեն Մեղրյանի ղեկավարությամբ ազատագրվել են Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ գյուղերը: 1992 թվականին Հաթերք գյուղում կազմակերպել է պարտիզանական ջոկատ և ԼՂՀ հյուսիսում մասնակցել Մարտակերտի շրջանի գյուղերի, Գյուլիստանի ազատագրական մարտերին,
Սարսանգի հիդրոհանգույցի ռազմական գործողությանը՝ պարտության մատնելով ադրբեջանական բանակի Գերանբոյի գնդին:
Շահեն Մեղրյանը զոհվել է 1993 թվականի ապրիլի 17-ին՝ Շահումյանի շրջանում:
Հետմահու պարգևատրվել է ՀՀ և ԼՂՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշաններով:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets