ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

23.08.2014

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Մարգարիտա Սարգսյան

Մարգարիտա Վարդանի Սարգսյան, ազատամարտիկ, նշանառու, Ադրբեջանի հրաձգության և Ստեփանակերտի շախմատի առաջնությունների չեմպիոնուհի։

Ծնվել է 1960թ. նախկին ԼՂԻՄ-ի Հացի գյուղում (ներկայումս՝ ԼՂՀ Մարտունու շրջանում) փետրվարի 13-ին։ Սովորել է գյուղի, ապա Ստեփանակերտի գիշերօթիկ, այնուհետև թիվ 9 միջն. դպրոցներում։ Ավարտել է Ստեփանակերտի պետական մանկավարժական ինստիտուտը (1981)։ 1981-1990-ին աշխատել է Ստեփանակերտի «Ղարմետաքս» կոմբինատում։ Եղել է կոմերիտմիության քարտուղար։
Արցախյան ազատամարտի սկզբից կամավոր զինվորագրվել է «Կանանց ջոկատին», 01.09.1992 - 23.08.1993թթ. ծառայել է ԼՂՀ Պաշտպանության Բանակում։ Եղել է թիվ 53 հրաձգային գումարտակի լավագույն նշանառուներից մեկը։ 1992-1993-ին մասնակցել է Շուշվա, Բերձորի, Քարվաճառի (նախկին Քելբաջարի), Մարտակերտի, Մարտունու, Ակնայի (նախկին Աղդամ), Հադրութի, նախկին Կուբաթլուի շրջանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։
1993թ. օգոստոսի 23-ին զորաջոկատը նախկին Կուբաթլուի շրջանի հյուսիսարևելյան մասում՝ Ամուտեղ գյուղի (նախկինում՝ Բաշարաթ, ներկայումս՝ ԼՂՀ Քաշաթաղի շրջանում) մատույցներում, մարտի է բռնվել թվով գերակշռող թշնամու ջոկատի հետ։ Ոչնչացնելով թշնամու բազմաթիվ զինվորներ, նշանառուներ և տանկեր և ի վերջո հայտնվելով թշնամու կողմից շրջափակման մեջ՝ Մարգարիտան պայթեցրել է նռնակը՝ սպանելով թշնամու 7 զինվոր և խուսափելով գերությունից։
Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets