ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

07.08.2014

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Ռաֆայել Արամյան

Ռաֆայել Գևորգի Արամյան (1921, նոյեմբերի 29 - 1978, օգոստոսի 7), հայ արձակագիր, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1950-ից։ Արձակագիր Վալտեր Արամյանի եղբայրն է։
Ծնվել է Վաղարշապատ (այժմ՝ Էջմիածին) քաղաքում։ 1937-41-ին սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1941-43-ին ծառայել է խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո աշխատել է «Սովետական Հայաստան» օրաթերթում, «Սովետական գրականություն և արվեստ» ամսագրում, Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի հայկական ընկերությունում։ Նրա գործերից թարգմանվել և առանձին գրքերով լույս են տեսել ռուսերեն, ուկրաիներեն և ռումիներեն։ Մահացել է Երևանում։


Ռ.Արամյանի երկերի մատենագրություն
  • Ռուբինյան եղբայրներ (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1954, 256 էջ։
  • Չթամբած ձիեր (պատմվածքներ), Երևան, Հայպետհրատ, 1963, 275 էջ։
  • Չթամբած ձիեր, Բեյրութ, տպարան «Արարատ», 1964, 320 էջ։
  • Ով զարմանալի (պատմվածքներ Կոմիտասի մասին), Երևան, «Հայաստան», 1969, 195 էջ։
  • Հայաստանցի 8 արձակագիրներ (ժողովածուի մեջ տպագրված են Ռ.Արամյանի լուսանկարը, համառոտ կենսագրականը և «Նրանք իմ որդիներն են» պատմվածքը), Բեյրութ, տպարան «Սևան», 311 էջ։
  • Մեռած քաղաքի պարիսպների տակ, Երևան, «Հայաստան», 1970, 272 էջ։
  • Արևոտ անձրև (պատմվածքներ, ակնարկներ), Երևան, «Սովետական գրող», 1980, 460 էջ։
Ռ. Արամյանի կատարած թարգմանությունները (ռուսերենից)
  • Մեր նվերը (ադրբեջանական մանկագիրների երկերի ժողովածու, որի մի մասը թարգմանել է Ռ. Արամյանը), Երևան, Հայպետհրատ, 1951, 114 էջ։
  • Արևին ընդառաջ (ուկրաինական մանկագիրների երկերի ժողովածու, որի մի մասը թարգմանել է Ռ. Արամյանը), Երևան, Հայպետհրատ, 1951, 172 էջ։
  • Ֆումիկո Խայասի, Վեց պատմվածք, Երևան, Հայպետհրատ, 1963, 189 էջ։
  • Դոմենիկո Ռեա, Սւնյորան իջնում է Պոմպեյուն, Երևան, Հայպետհատ, 1964, 40 էջ։
  • Ուիլյամ Ֆոլկներ, Լրիվ շրջադարձ, Երևան, Հայպետհրատ, 1964։


Աղբյուր
Հայկ Խաչատրյան (1981)։ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող», էջ 53։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets