ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

09.08.2014

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Հովհաննես Հիսարյան

Հովհաննես Հիսարյան (1827, հունիսի 24, Կ. Պոլիս - 1916, օգոստոսի 9, Կ. Պոլիս), հայ արձակագիր, գրական, մշակութային գործիչ։


1851-52-ին Պոլսում հրատարակել է «Բանասեր» պարբերագիրք-ժողովածուն։ Հայ ռոմանտիկական գրականության ուշագրավ գործերից են Հիսարյանի «Խոսրով և Մաքրուհի» (1851, «Բանասեր»), «Նեռն կամ Կատարած աշխարհի» (1867) վեպերը։ Լույս է ընծայել «Կարճառօտ պատկեր Նաբոլեոն Պոնաբարթէին վարուցը» (1847), «Դիւան», որ է տաղարան» (1871) գրքերը։
«Բանասերը» 1851-ին Հիսարյանը խմբագրում և հրատարակում է «Բանասեր» հանդեսը, որն աշխարհաբար լեզվով առաջին պարբերականն էր։ «Բանասերը» հրատարակվեց մեկ տարի և ընդհատվեց։ 1859-ին լույս է ընծայում ևս մեկ համար և դրանով ավարտվում է այդ հանդեսի տպագրությունը։ 1851-ին «Բանասերում» Հիսարյանը հրատարակեց արևմտահայերեն լեզվով իր առաջին վեպը` «Խոսրով և Մաքրուհի» վերնագրով։
«Բանասեր» հանդեսում Հիսարյանը առաջադրեց կրոնական, բարոյագիտական, հասարակագիտական, մանկավարժական, գեղագիտական մի շարք խնդիրներ, որոնք մասամբ ուսումնառվում էին, իսկ հիմնականում մշակվում իր կողմից լուսավորական իմացաբանության համատեքստում։

Աղբյուրներ
  • Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, ՀՀՀ, 2005, էջ 647
  • Հայ վեպի պատմություն, Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, 2005, էջ 72

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets