ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

08.08.2014

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Չոլո

Չոլո, իրական անունը՝ Հարություն Աբրահամյան, (1878, գ. Շենիկ (Սասունի գավառ) – 1937, անհատի պաշտամունքի զոհ), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի։ ՀՅԴ կուսակցության անդամ։

1898 թվականին գործել է Սպաղանաց Մակարի ֆիդայական խմբում, մասնակցել է 1899 թվականի Մպաղանքի, 1904 թվականի և 1915 թվականի Սասունի ինքնապաշտպանական մարտերին։ 1916 թվականին, երբ ռուսական զորքերը գրավել են Մուշը, կամավորական ջոկատի կազմում կռվել է Մշո դաշտում, Խնուսում, Ալաշկերտում։
Աչքի է ընկել 1918 թվականի մայիսին Թալինի բերդի գրավման ժամանակ։ 1921 թվականի Փետրվարյան հակախորհրդային ապստամբության օրերին եղել է Էջմիածին շարժվող զինված ուժերի կազմում, այնուհետև անցել է Զանգեզուր, այնտեղից՝ Պարսկաստան, Սիրիա, Հունաստան, 1927 թվականին վերադարձել է Հայաստան (Թալին)։
Բանտարկվել է, որոշ տեղեկությունների համաձայն՝ մահացել է բանտում։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets