ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

05.08.2014

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Վոլոդյա Աղաբեկյան

Վոլոդյա Աղաբեկյան (21 հոկտեմբերի, 1957, Մեծ Թաղեր, Հադրութի շրջան - 5 օգոստոսի, 1992, Ստեփանակերտ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Վոլոդյա Աղաբեկյանը ծնվել է 1957թ. հոկտեմբերի 21-ին Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ Այնուհետև ուսումը շարունակել է տեխնիկումում։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո մեկնել է ԲԱՄ։ Հեռակա կարգով ավարտել է Իրկուտսկի երկաթուղային ինստիտուտը։ 1987 թ. վերադարձել է հայրենիք և աշխատանքի անցել շրջանային ագրոարդում, ապա դարձել է շրջկոոպի նախագահ։ Հադրութում կազմակերպել է տրիկոտաժի արտադրություն։ Մասնագիտությամբ տնտեսագետ էր։ Մասնակցել է Տողի, Սարինշենի, Ցորի և այլ գյուղերի պաշտպանության համար մղված մարտերին։ Զոհվել է 1992թ. օգոստոսի 5-ին Ստեփանակերտում ավիառմբակոծության ժամանակ։ Հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։ Ամուսնացած էր, ունի մեկ երեխա։ Հանգչում է Մեծ Թաղերի գերեզմանատանը:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets