ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

05.08.2014

«ԱՆԱՎԱՐՏ ՄԵՂԵԴԻՆ» արդեն մեր սեղանին

ՊԱՅԾԱՌ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ առաջին  գիրք` ԱՆԱՎԱՐՏ ՄԵՂԵԴԻ

Պոեզիան նման է մի մեծ մարգագետնի, որտեղ ամեն մի բանաստեղծ ունի իր ուրույն գույնը եւ բույրը, որով էլ տպավորվում է ընթերցողների մեջ: Եվ որքան ավելի է տարբերվում մյուսներից, այնքան մնայուն է լինում նրա արվեստը: 
2013 թ. նոյեմբերին Պայծառ Միքայելյանը իր օրագրային ստեղծագործությունները հանձնեց տպագրության: Առաջիններից էի, որ դեռ նախապատրաստական աշխատանքներից սկսած, կարդացել եմ ստեղծագործությունները եւ քայլ առ քայլ հետեւել գրքի ձեւավորման աշխատանքներին: 2014 թ. հունվարի 24-ին գիրքը հանձնվեց տպագրության: 
2014 թ. մարտի 10-ը «Անտարես» հրատարակչությունում հերթական գրքի՝ Պայծառ Միքայելյանի «Անավարտ մեղեդի» բանաստեղծությունների ժողովածուի ծննդյան օրն էր: Հեղինակի եւ գրքի վրա աշխատած թիմի սպասելիքները արդարացան, գիրքը ստացված էր: Գիրքը ձեռքս վերցնելով, զգացի, որ նման արդյունքի հասնելու համար իսկապես մեծ համարձակություն էր հարկավոր, ստեղծել նորը եւ դուրս գալ գրական աշխարհ՝ լինելով ծովի մեջ մի կաթիլ, ասելիք ունենալ, ուրույն տեսանկյունից նայել աշխարհին: Շատերիս կողմից սպասված գիրքը մեծ ուշադրության արժանացավ նաեւ ընթերցողների կողմից: Գրքի շնորհանդեսը փոքր-ինչ տարբերվում էր ինձ հայտնի շնորհանդեսներից, թերեւս սպասում էի նման գեղեցիկ արարողության: Հյուրերի շնորհավորանքներից ու մաղթանքներից ակնհայտ էր հեղինակի նկատմամբ նրանց վերաբերմունքն ու գնահատականը նրա ստեղծած աշխատանքների մասին: Այս ամենը խոսում են ի վերուստ տրված այն մեծ շնորհի մասին, որով օժտված է բանաստեղծուհին: «Անավարտ մեղեդի» գիրքը իր արժանի տեղն ունի հայ գրականության մեջ, որը ժամանակի ընթացքում ընթերցողների կողմից կհաստատվի: Իմ գրապահոցում այս գիրքն առանձնանում է հեղինակի կենսագրությամբ, նրա անհատականությամբ եւ բազմակողմանի զարգացածությամբ: 
ՈՒրախ եմ, որ մեր օրերում կան այնպիսի բանաստեղծուհիներ, որոնք մեր ավանդական արժեքների կրողն են, որոնց համար Հայրենիք, ծնող, սեր, ընտանիք հասկացությունները ամենաբարձրն են դասվում: 
Վստահ եմ նաեւ, որ բոլոր հարազատների ու նրան սիրող ընթերցողների կողքին ուրախ է նաեւ հայրը՝ Լեռնային Ղարաբաղում զոհված ազատամարտիկ Անդրանիկ Միքայելյանը, քանի որ Արցախյան ազատամարտից հետո, գտնվելով նրանից այդքան հեռու, միշտ եղել է իր դստեր կողքին:
Բարձր գնահատելով բանաստեղծուհու տաղանդը՝ մաղթում եմ նորանոր հաջողություններ եւ սպասում հաջորդ գրքերին: 

Արմինե Նազարեթյան,
Տեխնիկական եւ գեղարվեստական խմբագիր 
Հատված գրքի առաջաբանից:



Բանաստեղծություններ
Հեղինակային հրատարակություն
ISBN 978-9939-51-574-8
Խմբագիր`Արքմենիկ Նիկողոսյան
Երեւան, Անտարես 2014 թ.:
Գիրքը ներառում է 2007-2014թթ. ընկած ժամանակահատվածում գրված բանաստեղծություններ:

Հասցեագրվում է հետաքրքրվող լայն հասարակությանը:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets