ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

04.08.2014

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Երջանիկ Առաքելյան

Երջանիկ Առաքելյան (1918, մայիսի 15 - 1981, օգոստոսի 4), հայ բանաստեղծ, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1969-ից։

Ծնվել է Մաքրավանք (այժմ՝ Հրազդան քաղաքի շրջագծում) գյուղում։
1935-ին ավարտել է Երևանի մանկավարժական ուսումնարանը, 1937-ին՝ ՀԼԿԵՄ Կենտկոմին առընթեր կոմերիտական աշխատողների երկամյա դասընթացը։ 1938-ին աշխատել է Հրազդանի «Լենինյան դրոշով» թերթի խմբագրությունում որպես բաժնի վարիչ։ 1939-46-ին ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին։ 1956-58-ին որպես ապրանքագետ աշխատել է Երևանի մետաղյա իրերի և թիթեղյա գլանման գործարանում, 1959-62-ին՝ «Պիոներ» (այժմ՝ «Աղբյուր») ամսագրի խմբագրությունում որպես գրական աշխատող, 1962-68-ին՝ Հայաստանի ժողովրդական ստեղծագործության հանրապետական տանը որպես բանահյուսության բաժնի վարիչ։ Մահացել է Երևանում, թաղվել է Ծաղկաձոր քաղաքում։ 

Ե. Առաքելյանի երկերի մատենագրություն
Ծաղիկներ, Ե. Հայպետհրատ, 1961, 20 էջ։
Սիրտը երգում է (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1962, 56 էջ։
Շեկ Մինասն ու դիմակները, Երևան, «Հայաստան», 1970, 16 էջ։
Արևի ժպիտը, Երևան, «Հայաստան», 1972, 40 էջ։
Կապույտ անձրև (բանաստեղծություններ), Երևան, «Հայաստան», 1973, 148 էջ։
Զանգակներ (ժողովածուում տեղ են գտել նաև Ե. Առաքելյանի մի քանի գործեր), Երևան, «Հայաստան», 1974, 160 էջ։
Տասը չափիր , մեկ կտրիր, Երևան, «Հայաստան», 1975, 56 էջ։
Գույների համանվագ (ժողովածուն ընդգրկում է «Լուսաստղ» պոեմը և բանաստեղծություններ), Երևան, «Սովետական գրող», 1977, 224 էջ։
Կարոտները չեն հեռանում (բանաստեղծություններ, թարգմանություններ, փոխադրություններ), Երևան, «Սովետական գրող», 1979, 240 էջ։
Վաղը դպրոց ենք գնալու (ժողովածուում գործ ունի նաև Ե. Առաքելյանը), Երևան, «Լույս», 1982, 256 էջ։
Թևավոև բարդի (բանաստեղծություններ), Երևան, «Սովետական գրող, 1982, 212 էջ։

Ե. Առաքելյանի կատարած թարգմանությունները (ռուսերենից)
Պլատոն Վորոնկո, Քո գրքույկը, Երևան, Հայպետհրատ, 1962, 30 էջ։
Օ. Պանկո-Յաշ, Փոքրիկ տղայի հետ պատահած մեծ նորությունը, Երևան, Հայպետհրատ, 1962, 13 էջ։
Իշտվան Կորմուշ, Փոքրիկ տղայի և հրաշք եղնիկի մասին (հեքիաթ), Երևան, Հայպետհրատ, 1965, 30 էջ։
Սամուիլ Մարշակ, Մանուկների համար, Երևան, «Հայաստան», 1971, 28 էջ։
Կարլոս Ալվարես, Երգը մենախցում, Երևան, «Սովետական գրող», 1980, 46 էջ։

Արտաքին հղումներ

Աղբյուր
Հայկ Խաչատրյան (1986)։ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող», էջ 51-52։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets