ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

01.09.2014

ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐ

Գիտությունը ճանաչողական գործունեության հատուկ տեսակ է՝ ուղղված բնության, հասարակության և մտածելակերպի վերաբերյալ օբյեկտիվ, համակարգված և հիմնավորված գիտելիքների ստացմանը, ճշտմանը և ստեղծմանը։ Այս գործունեության հիմքը գիտական փաստերի հավաքածուն է, նրանց պարբերաբար թարմացումը և համակարգումը, կրիտիկական վերլուծությունը և այդ հիմքի վրա նոր գիտական գիտելիքների սինթեզը կամ ամփոփումը գիտնականների կողմից, որոնք ոչ միայն բնութագրում են դիտարկվող բնական կամ հասարակական երևույթները, այլ նաև թույլ են տալիս կառուցել պատճառահետևանքային կապեր, և որպես հետևանք՝ կանխատեսել։ Այն ճշգրիտ բնագիտական տեսությունները և հիպոթեզները, որոնք հիմնավորվում են փաստերով և փորձերով, ձևավորում են բնության կամ հասարակության օրենքները։
  • Լայն իմաստով գիտությունը իր մեջ ներառում է գիտական գործունեության բոլոր պայմաններն ու բաղադրիչները.
  • գիտական աշխատանքի բաժանում և կոոպերացում
  • գիտական հաստատություններ, փորձարարական և լաբորատոր սարքավորումներ
  • գիտահետազոտական աշխատանքի մեթոդներ
  • հասկացությունների ապարատ և կատեգորիաների ապարատ
  • գիտական տեղեկատվության համակարգ
  • ինչպես նաև նախկինում կուտակված ամբողջ գիտական գիտելիքները։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets