ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

02.09.2014

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Տաթեւիկ Սազանդարյան

Տաթևիկ Սազանդարյան, (20 օգոստոս, 1916 - 6 հոկտեմբեր, 1999) օպերային երգչուհի, մեցցո-սոպրանո:
Ծնվել է Խնձորեսկում։ Մանկությունն անցել է Բաքվում։ 10 տարեկանում եղել է դպրոցական երգչախմբի մենակատար։ 1929թ. տեղափոխվել է Մոսկվա, երգել Արևելյան ինքնագործ անսամբլում։ 1933թ-ից սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես է եկել համերգներով։ Սովորել է Մոսկվայի հայ մշակույթի տան երաժշտական և դրամատիկական ստուդիաներում։ Մասնակցել է Ռ. Սիմոնովի բեմադրություններին, որն էլ նպաստել է երգչուհու դրամատիկական ձիրքի զարգացմանը։ 1937թ. ավարտել է դասընթացները և տեղափոխվել Երևան։ Եղել է Երևանի օպերայի և բալետի թատրոնի մեներգչուհի։ 1960թ. էքստեռն ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ 1961թ-ից դասավանդել է նույն կոնսերվատորիայում (1970թ.` պրոֆեսոր, 1977-99թթ` ամբիոնի վարիչ), 1972-77թթ` Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ 1939թ. Մոսկվայում` հայ արվեստի տասնօրյակին, հանդես է եկել Ալմաստի (Սպենդիարյանի «Ալմաստ») դերերգով և արժանացել համընդհանուր ճանաչման։
Երգչուհու մեկնաբանմամբ Փառանձեմի (Չուխաճյանի «Արշակ Բ»), Թամարի (Տիգրանյանի «Դավիթ Բեկ») և Ալմաստի դերերգերը հայկական օպերայի կատարողական արվեստի գոհարներից են։ Հատուկ նրա համար են գրվել Թամարի, Շուշանի` Բաբաևի «Արծվաբերդ», Նազելիի` Ստեփանյանի «Հերոսուհին», Բերբերոյի` Տեր-Ղևոնդյանի «Արևի ցոլքերում» դերերգերը։ Լավագույն կատարումներից են եղել նաև Կարմենի` Բիզեի «Կարմեն», Ամներիսի` Վերդիի «Աիդա», Իոկաստեի` Ստրավինսկու «Էդիպ արքա», Լյուբաշայի` Ռիմսկի-Կորսակովի «Թագավորի հարսնացուն», Օլգայի` Չայկովսկու «Եվգենի Օնեգին» և այլ դերերգեր։ Հանդես է եկել նաև որպես կամերային երգչուհի։ Կատարել է հայ, ռուս և եվրոպացի կոմպոզիտորների շուրջ 450 ստեղծագործություն։ Եղել է Սաթյանի, Հարությունյանի, Միրզոյանի, Սարյանի, Ջրբաշյանի և ուրիշների մի շարք վոկալ ստեղծագործությունների առաջին կատարողը։ Կատարել է նաև Սայաթ-Նովայի և Շերամի երգերից։
Հյուրախաղերով հանդես է եկել բազմաթիվ երկրներում։ 1951թ. արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի, 1956թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչմանը: 1997թ. պարգևատրվել ՀՀ «Մեսրոպ Մաշտոց»շքանշանով։ՄահացելէԵրևանում։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets