ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

26.09.2014

ՄԱՅՐՍ, ՈՐԻՆ ԱՍՏՎԱԾԱՄԱՅՐ ԿԱՐԾԵՑԻ

Երազիս մեր մանկատան այգու ուռենին դարձել էր ժանյակավոր քղանցքներով սևազգեստ կին:
Լուսանալուն պես տատիս տուն եմ վազում. երազս անհանգստացրել է ինձ: Մահճակալին նստած մի կին երեխային է կերակրում. բարձրացնում է գլուխը, ու ես ճանաչում եմ մորս: Իսկ և իսկ Աստվածամայր՝ մի տարբերությամբ, որ Աստվածամոր և գրկի երեխայի միջև դիմագունային նմանություն է, այստեղ պատկերը նմանության հակասության մեջ է. ճերմակամորթ կնոջ գրկի երեխան դեղնամորթ է: Տե՛ր Աստված, համբերություն, կամք ու խիղճ տուր ինձ՝ չխոշտանգելու, չհոշոտելու մորս գրկի շեղաչուկին. երեխայի դեմքի գույնն էլ հենց հուշում էր հոր ազգային պատկանելությունը: Քույրս կից մահճակալին պառկած՝ վերմակի տակ թաքնվել, չի խոսում, չի շարժվում: 
Մորս և իմ միջև ոչ մի գրկախառնություն, հուզաթաթավ, ջերմ հանդիպման պահ տեղի չի ունենում, այն շարունակվում է անարյուն զրույցով: Քրոջս թողել էր շատ փոքր՝ երկու տարեկան: Ինչպե՞ս դիմացավ բաժանման ցավին: Մի՞թե մայրը ֆիզիկական ներկայությունն է միայն զավակի, բաժանվելուց հետո մի՞թե քարանում է զգացմունքը... Մինչ ես մտորումների մեջ էի, մայրս թե՝
_ Ինչու՞ հաց չես գնել, տանը հաց չկա:
Այ քեզ բան, կարծես տուն եմ եկել՝ առավոտյան իր տված առաջադրանքը չկատարած: Գնում եմ ետ՝ մանկատուն: Ինձ համար փորձում եմ բացատրել մորս վարքագիծը:
Երկրորդ օրն էլ գալիս եմ տատիս տուն, մայրս էլ՝
_ Նամակներդ ստանում եմ, լավ ես գրում, պատմում կյանքդ, մանկատան առօրյան, շուտով կամուսնանաս, քո ընտանիքը, քո կյանքը կունենաս: Այ, ես ամուսնացել եմ և ունեմ իմ ընտանիքը, իմ կյանքը, իմ երեխաները: 
Ես ուզում եմ գոռալ.... թե իմ երջանկությունը ամուսնական կյանքի մեջ չէ: Այնպես եմ ուզում գանգատվել իմ խոնավ ու թաց անկողնուց, խոսել տղամարդ դաստիարակից, հորիցս, ինձ տանջող ու անհանգստացնող հարցերից... իսկ նրա հոգու դռները փակ են իմ առաջ, նույնիսկ տառապանքիս, հիշողություններիս...
Գնում եմ մանկատուն, դարձյալ խոշտանգվում եմ ու որոշում եմ այս անգամ միայն հորս մասին խոսել նրա հետ, ու նա էլ պատմում է վերջին օրերից մի դրվագ:
_ Բերիան կանչել էր հորդ Թիֆլիս. վեց ժամ տևող զրույցից հոգնած, խոշտանգված ու ընկճված՝ վերադարձավ տուն ու սկսեց ծեծել ոսկրացած կուրծքը. «Հուդա չեմ ու չեմ դառնալու»: Ես էլ հարցաքննությունների ժամանակ նրա բառերն էի կրկնում. «Հուդա չեմ ու չեմ դառնալու»: Գիտեի, որ հայրդ սուրբ էր ու սրբություն: Եթե ես ու հայրդ ուրանայինք՝ նա՝ իր հավատը, ես՝ իրեն, երկուսս էլ վաղուց այստեղ՝ ձեր կողքին կլինեինք: 
Մայրս միանգամից մի հսկա, խոշոր մարդ դարձավ աչքիս: Ու ես վերադարձա մանկատուն թեթևացած հոգով: Հետո մայրս վերադարձավ իր բնակավայրը: 
Հետո մորս հանդիպեցի ուղիղ 10 տարի անց՝ 1957թ., Մոսկվայում՝ հորս հոբելյանական հանդիսության ժամանակ: 
Հետո մտքիս ժապավենի վրա միշտ հիշում էի մորս՝ «Տանը հաց չկա, ինչու՞ չես բերել» հարցը շրթունքներին և դեղնամորթ մանչուկը գրկին: Իմ մայրը՝ Եղիշե Չարենցի սևազգեստ այրին...

ԱՐՓԵՆԻԿ ՉԱՐԵՆՑ

ԱՂԲՅՈՒՐ՝ Ֆիմինե

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets