ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

03.09.2014

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Սողոմոն Սողոմոնյան

Սողոմոն Սողոմոնյան (1907, սեպտեմբեր 3 - 1978, օգոստոս 28), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1967), պրոֆեսոր (1967-ից), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1938-ից։

Ծնվել է Արցախի Գետաշեն գյուղում։ 1928-ին ավարտել է Բաքվի թիվ 22 իննամյա դպրոցը, 1931-ին Երևանի պետական համալսարանի պատմագրական ֆակուլտետը։ 1931 - 1933-ին աշխատել է Աշտարակում, սկզբում որպես ժողկրթբաժնի վարիչ, ապա «Այգեգործ» թերթի քարտուղար։ 1933-ին սովորել է Լենինգրադի գեղարվեստագիտության պետական ակադեմիայի արևմտաեվրոպական գրականության բաժնում։ Այնուհետև աշխատել է Երևանի մանկավարժական ինստիտուտումորպես բանասիրական ֆակուլտետի դեկան, արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ և եվրոպական գրականության ավագ դասախոս։ Միաժամանակ դասախոսել է Երևանի պետական համալսարանում և Վ. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների մանկավարժական ինստիտուտում։ 1941 - 1946-ին ծառայել է խորհրդային բանակում, Մասնակցել Հայրենական մեծ պատերազմին։ 1946 - 1947-ին եղել է «Սովետական գրականություն և արվեստ» ամսագրի խմբագիրը և Հայաստանի գրողների միության վարչությանքարտուղար։ 1947-ին «Ռոմանտիկական դրամայի տեսությունը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1966-ին «Ժամանակակից հայ պոեզիան» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։1971-ից Երևանի պետական համալսարանի արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչն էր։ Պարգևատրվել է Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։ Մահացել է Երևանում։ Նրա աշխատությունները մինչ օրս ծառայում են որպես բուհական դասագիրք։

Ս. Սողոմոնյանի երկերի մատենագրություն
  • Ռոմանտիկական դրամայի տեսությունը, Երևան, 1947, 120 էջ։
  • Եվրոպական գրականության ուրվագծեր (Բոկաչիո, Շիլլեր, Հյուգո), Երևան, Հայպետհրատ, 1954, 344 էջ։
  • Արդի հայ պոեզիայի մի քանի հարցեր, Երևան, 1960, 420 էջ։
  • Արտասահմանյան գրականություն, Երևան, 1964, 220 էջ։
  • Ժամանակակից հայ բանաստեղծներ, գիրք Ա, Երևան, «Հայաստան», 1965, 556 էջ։
  • Ժամանակակից հայ բանաստեղծներ, գիրք Բ, Երևան, «Հայաստան», 1967, 514 էջ։
  • Արտասահմանյան գրականություն, Երևան, 1969, 178 էջ։
  • Եվրոպական ռեալիզմի պատմությունից, Երևան, 1974, 486 էջ։
  • Արտասահմանյան գրականություն, Երևան, «Լույս», 1979, 258 էջ։
  • Արտասահմանյան գրականության պատմություն, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1981, 336 էջ

Աղբյուր՝
(1981) Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրականություն», էջ 423։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets