ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

17.09.2014

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Մուշեղ Մկրտչյան

ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ԵՂԲԱ՛ՅՐՍ
ԱՐՑԱԽՅԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏ ԽԻԶԱԽ ՀԵՏԱԽՈՒՅԶԸ՝
ՀՈՎԻԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ , 2006 Թ.

1992 թվականի գիշերվա մեջ տագնապներ կային: Կուբաթլիի շրջանի կողմից վտանգ էր սպասվում: Գորիսի կամավորական գումարտակից ազատամարտիկների մի խումբ մեկնեց Հարթաշեն գյուղի դիրքերը: Լուսաբացին դեռ բավական ժամանակ կար, երբ հայկական սահմանի երկարությամբ տեղաշարժեր նկատվեցին: Չորս հետախույզ՝ ԿԱՐԵՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ, ՄՈՒՇԵՂ ՄԿՐՏՉՅԱՆԸ, ԿԱՐԵՆ ՄԻՆԱՍՅԱՆԸ եւ ԱՐԱՅԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ, իրավիճակը պարզելու և տեղեկություններ հավաքելու համար անցնելով դիրքերից, մոտ 10 կմ խորացան հակառակորդի տարածքում: Առաջին հայացքից ամեն ինչ բարեհաջող էր ընթանում: Արթնացած թռչունների երգը շրխկում էր ծնվող գարնանային առավոտի մեջ: Սակայն հետախույզներն օդում զգում էին թափառող անտեսանելի վտանգը: Զգուշորեն շրջակայքը դիտելով, մոտեցան Լալազարի կամրջին: ՏՂԱՆԵՐԻ մոտ կասկած էր հարուցում հատկապես այն հանգամանքը, որ կամուրջը մնացել էր առանց հսկողության….
Այնուամենայնիվ, խորհրդակցելուց հետո, որոշեցին զգուշորեն անցնել գետի մյուս ափը: Առջևից գնում էր ԿԱՐԵՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ: Մյուսները, կամրջի մոտի ժայռաբեկորները դիրքավորված, սպասում էին նրա անցնելուն: 
Համազարկը պայթեց հանկարծակի և միանգամից: Ազերիները վարպետորեն ծուղակ էին պատրաստել: Ներքաշելով քարե պարկի մեջ, շրջապատեցին: Միայն ավտոմատներով զինված չորս ազատամարտիկների դեմ կանգնած էին մի քանի տասնյակ լավ զինված ազերիներ: Կրակում էին զենքի բոոլոր տեսակներից: Սակայն արի հետախույզները հանձնվելու մտադություն չունեին: Հարմար դիրքավորվելով՝ սկսեցին պաշտպանվել: Ծանր էր հատկապես ԿԱՐԵՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ վիճակը՝ կամրջի վրա դժվար էր խուսափել գնդակների տարափից: Ընկերներն աշխատում էին ճնշել հակառակորդի կրակակետերը, ընկերոջը հնարավորություն տալ հետ սողալու, պատսպարվելու կամրջի ծայրին, ոչխարի հոտի նման մակաղած քարերի հետևում: Միևնույն ժամանակ հարկավոր էր խնայել փամփուշտները, պաշտպանվել, բացառված չէր, որ մարտական ընկերները, լսելով բռնված մարտի աղմուկը, հասնեին օգնության: 
Անհավասար մարտի լարվածությունից չէին զգում ժամանակը: Արդեն անցել էր մեկուկես ժամ: Չկարողանալով հետ սողալ, ԿԱՐԵՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ոտքից վիրավորվեց: Նրան օգնության շտապեց ԱՐԱՅԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ: Բայց դեռ չէին հասցրել մի քանի մետր հետ սողալ, երկուսն էլ հայտնվեցին ազերիների նշանառության տակ: Արայիկը խոցվեց թիկունքից: Վիճակը գնալով ծանրանում էր: Հարկավոր էր հասնել ընկերներին օգնության, բայց զգում էին, որ օգնելու փոխարեն իրենք էլ են անիմաստ զոհվելու: Այուամենայնիվ, ԿԱՐԵՆ ՄԻՆԱՍՅԱՆԸ նույնպես չկարողանալով զսպել իրեն, նետվեց առաջ: 
ՄՈՒՇԵՂՆ աշխատում էր շեղել ազերիների ուշադրությունը, հեշտացնել ընկերների նահանջը: Ազերիները, սակայն, ողջ կրակը կենտրոնացրել էին կամրջի վրա մաքառող երեք ազատամարտիկների ուղղությամբ: Կարճ ժամանակ անց, ԵՐԵՔՆ էլ անշնչացած՝ կծկվել էին կամրջի վրա:
ՄՈՒՇԵՂ ՄԿՐՏՉՅԱՆԸ՝ մնալով մենակ, մի պահ չիմացավ անելիքը, միայն մի պահ: Նման իրավիճակներում կողմնորոշվելու մեծ փորձ ուներ: Իզուր չէր անցել աֆղանական պատերազմի դժոխքով, «Կարմիր աստղի» շքանշանի արժանացել: Հիմա Աֆղանստանի փորձը պետք էր գալու: Անշարժացավ, ձուլվեց անկանոն թափված քարերին, դարձավ աննկատելի: Սակայն ազերիները գիտեին, որ ՉՈՐՍ հոգի են անցել: Սկսեցին խփել ավտոմատներով, մեծ տրամաչափի գնդացիրներով, նռնականետերով: Գնդակները թափվում էին կարկտի նման: Քարե կոշկոռները ճաք էին տալիս, փշուր-փշուր թռչում օդի մեջ: Սակայն ազերիները վախենում էին մոտենալ: ՄՈՒՇԵՂ ՄԿՐՏՉՅԱՆԸ ծանոթ էր տեղանքին: Քարերի արանքով շարժվեց դեպի ձորի վրա՝ տանիքի վրա կախված խառոչը: Քարափի տակ հարմար դիրքավորվելով՝ սկսեց հետևել: Ազերիները, մոտենալով, աստիճանաբար սեղմում էին օղակը: Չորս ազերի մոտեցան կամրջին, ոտքով շրջեցին դիակները, կրակեցին. Մուշեղը վերևից հասցրեց չորսին էլ փռել մեր ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ կողքին, սակայն կենդանի մնացած ազերիներից մեկը հասցրեց ձեռքով ցույց տալ թաքստոցի ուղղությամբ: Կրակելով սկսեցին մոտենալ: ՄՈՒՇԵՂԸ սրությամբ զգաց աստիճանաբար մեծացող անկասելի վտանգը: Ստուգեց փամփուշտի պաշարը: Դեռ կարելի էր կռվել: Ազերինները զգուշորեն մոտենում էին: Երբ բավականին մոտեցել էին, նշան բռնեց մի հաղթանդամ ազերու, քաշեց ձգանը….Վերջինս, գոռալով, փռվեց թափված քարերի վրա: Ինչքան մոտենում էին ապաստարանին, թափված քարերը մանրանում էին, հետ գնալու տեղ չկար: Ազերիները կրակե հեղեղ բացեցին փոքրիկ անձավի մեջ: Վերևից հնարավոր չէր մոտենալ, իսկ ներքևից անհարմար էր ազերիների համար: ՄՈՒՇԵՂԸ ԴԻՐՔԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՐ:
Արդեն անցել էր երեք ժամից ավելի, դեռ կռվում էր: Սակայն նռնակների արկը, դիպչելով կախված քարափին, պայթեց Մուշեղի գլխավերևում. բեկորները խոցեցին ոտքը և թիկունքը: 
Ցավը շամփրեց ուղեղը: Սկսեց ոտքը վիրակապել: Թիկունքի ցավն ավելի ուժեղ էր: Մինչ զբաղված էր ոտքը վիրակապելով, ազերիները բարձրացան և վազեցին դեպի անձավը: Մուշեղը թողեց վիրակապելը, ցավը հաղթահարելով, ավտոմատն ուղղեց ազերի կողմը, կրակեց: Առջևից վազողները, ցած ընկնելով, գլորվեցին քարե հեղեղի վրայով: Մնացածները թաքնվելու անհաջող փորձ էին անում: Անձնուրաց ազատամարտիկը, պահը բաց չթողնելով, կարճ կրակահերթերով ոչնչացնում էր նրանց:
Այդ կատաղի մարտի մեջ էլ չզգաց, թե ինչպես վերջացան փամփուշտները: Նայեց ժամացույցին՝ արդեն 4 ժամ էր անցել մարտը սկսվելու պահից…. 
Գրապանում մնացել էր միակ նռանակը: 
Թիկունքի վերքից արյունն առատորեն հոսում էր, այլևս փրկվելու հույս չկար: Հիշեց, թե ինչպես էին կատակում ընկերներով՝ գերի ընկնելու կապակցությամբ: Ակամա ժպտաց….
Ավտոմատը քարին զարկելով շպրտեց ներքև: Ազերիները տեսնելով, որ փամփուշտները վերջացել են, զգուշորեն ոտքի կանգնեցին և շարժվեցին առաջ: Երբ արդեն մի քանի քայլ էր բաժանում, ՄՈՒՇԵՂԸ քաշեց նռնակի օղակը և մի կերպ ոտքի կանգնելով, թռավ նրանց վրա….
Միայն ինն օր հետո կարողացան դիակների փոխանակում կատարել: 
«Այդ մեկին չենք տա, իր հետ մի ողջ ջոկատ տարավ »,- համառում էր ազերի հրամանատարը….

Հ.Գ. Այնուամենայնիվ, հաջորդ օրն ազատամարտիկների մի խումբ կրկին մտան մարտի դաշտ ու բերեցին ՄՈՒՇԵՂԻ ԳԼԽԱՐԿԸ, որն այսօր ԿՐՈՒՄ Է ԵՂԲՈՐ ՈՐԴԻՆ՝ ՄՈՒՇԵՂԸ: Իսկ ԳԼԽԱՐԿՆ ԻՐ ԽՈՐՀՈՒՐԴՆ ՈՒՆԻ. օջախի, հայրենիքի հանդեպ ՊԱՏԻՎ-ՆԱՄՈՒՍ-ԹԱՍԻԲ-ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆ - ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, որ սերնդեսերունդ փոխանցվում է, ընդամենը, ՄՈՐ ու գենի միջոցով: 
Փառք ու պատիվ, հորեղբորս ընտանիքին, այդ ՕՋԱԽԻ ՄՈՐ տված դաստիարակությնը:
Հ.Մ.


ՏԵՍ ՆԱԵՎ՝ 

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets