ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

02.09.2014

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Վարոս Շահմուրադյան

Վարոս Աշոտի Շահմուրադյան (1940, սեպտեմբերի 2, Լենինական - 1977, հուլիսի 13, Երևան), նկարիչ։

1961 թվականին ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1967 թվականին` Մոսկվայի գեղարդյունաբերական բարձրագույն ուսումնարանը։ 1967-1974թթ. դասավանդել Է ԵԳԹԻ-ում, 1976-1977թթ.՝ Հայկական պետական մանկավարժական համալսարանում։

Հեղինակ Է երփնագիր նատյուրմորտների, դիմանկարների, թեմատիկ հորինվածքների, գրաֆիկական թերթերի։ 1960-ական թթ. գործերում ազգային, դասական և արդիական արվեստի ձևամիջոցների զուգորդմամբ Շահմուրադյանը հասել Է ընդհանրացումներով հարուստ լուծումների`
  • «Նատյուրմորտ: Լուսամուտի մոտ», 1962
  • «Մայրություն», 1967
  • «Իմ նախնիները», 1968
  • «Ռեքվիեմ», 1969
  • «Հին օրհնություն», 1969
1970-ական թթ. Շահմուրադյանը դիմել Է երկրաչափական կառուցիկ ձևերով հարուստ դեկորատիվ հնարանքների`
  • «Պատուհան» և «Արվեստանոցում» նկարաշարեր, 1970-1976
  • «Կեսօր», 1972
  • «Ձկներ և կարմիր բալեր», 1974
  • «Ձոն», 1975
  • «Թիթեռ», 1976
  • «Ալբատրոս», 1976
  • «Սոնետ. Գարուն-Աշուն», 1977
Ստեղծել Է նաև հորինվածքներ՝ արծնապատման տեխնիկայով («Նկարչուհու մոտ», 1974)։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets