ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

03.09.2014

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Կարեն Առաքելյան

Կարեն Արամայիսի Առաքելյան, (հունիսի 2, 1964, Ստեփանակերտ - սեպտեմբերի 3, 1992, Ղազանչի, Մարտակերտի շրջան), հայ ազատամարտիկ-հրամանատար։

1982-1984 թվականներին ծառայել է Գերմանիայում տեղակայված ԽՍՀՄ զորախմբում։ Շարժման ժամանակ Առաքելյանը գործել է ընդհատակում, աջակցել զինագործներին, մասնակցել զենքի ձեռքբերման և տեղափոխման աշխատանքներին։ 1990 թվականին բանտարկվել է և նույն թվականի վերջին ազատվել։ Ստեղծել է կամավորական ջոկատ և Մարտակերտի շրջանում պարտիզանական մարտերով պայքարել հակառակորդի դեմ։ 1991-1992 թվականներին եղել է շտաբի պետ, վաշտի հրամանատար, ապա՝ Խաչենի գումարտակի հրամանատար։ 1991-1992 թվականներին մասնակցել է Մարտակերտի (Կիչան, Սրխավենդ, Մարտակերտ, Ղազանչի, Խաչենի հովիտ) շրջանի ինքնապաշտպանական մարտերին։ Ղազանչի գյուղի ինքնապաշտպանական մարտերի ժամանակ վիրավորվել է, մահացել հոսպիտալում։
Հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 1–ին աստիճանի շքանշանով։ Թաղված է Ստեփանակերտում։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets