ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

02.09.2014

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Ալեքսան Ասատրյան

Ալեքսան Ֆելիքսի Ասատրյան (ծնվ.՝ 1964 սեպտեմբերի 2, Նոր Արմավիր, Հայկական ԽՍՀ - 1992 հունիսի 13-ին անհայտ կորելած, Բուզլուխի մոտ, Արցախ), հայ ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից:

Ծնվել է 1964 թվականի սեպտեմբերի 2-ին Նոր Արմավիր գյուղում, Հայկական ԽՍՀ:
1971-1981թթ. սովորել է Նոր Արմավիրի միջնակարգ դպրոցում: 1982-1984թթ. ծառայել է խորհրդային բանակում (Խաբարովսկի մարզում): Զորացրվելուց հետո 1984 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետի նախապատրաստական բաժինը: 1988-1989թթ. ընդհատում է ուսումը (տարկետում)` ընտանիքին օգնելու համար:
1990թ. վերականգնում է ընդհատած ուսումը` համատեղելով աշխատանքը և կրթությունը:
1992թ. ապրիլի 30-ին մեկնել է Արցախ և իր ջոկատի հետ մասնակցել ինքնապաշտպանական մարտերին: Նույն թվականի հունիսի 13-ին Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի Բուզլուխ գյուղի պաշտպանական մարտերի ժամանակ անհայտ կորել է և առ այսօր Ասատրյանի մասին որևէ տեղեկություն չկա:
Արցախի Հանրապետության նախագահի 2007 թվականի թիվ 17 հրամանագրով Ալեքսան Ասատրյանը պարգևատրվել է «Արիության համար» մեդալով:

ՏԵՍ ՆԱԵՎ՝ ԵՊՀ Վարդանանք

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets