ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

03.09.2014

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Ասատուր Ասատրյան

Ասատուր Ասատրյան (ծածկանունը՝ Ասուր Վերկառն, 1903, սեպտեմբեր 3 - 1964դեկտեմբեր 9), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934-ից։

Ծնվել է Վանի վիլայեթի Բերդակ գյուղում։ Նախնական կրթությունը ստացել է մանկատներում։ 1933-ին ավարտել է Երևանի հայկական մանկավարժական ինստիտուտը։ Սովորելուն զուգահեռ աշխատել է որպես «Հիդրոշինարար» թերթի խմբագիր։ Հետագայում եղել է Վաղարշապատի «Բամբակի համար» շրջանային թերթի խմբագիր։ 1935 - 1936-ին «Խորհրդային դպրոց» թերթ խմբագիրն էր։ 1935 - 1938-ին սովորել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրայում։ 1938-ից աշխատել է Արմֆանի գրականության ինստիտուտում որպես գիտաշխատող։ 1941-ին «Ավետիք Իսահակյանի ստեղծագործությունը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական
գիտությունների թեկնածուի աստիճան։ Երկար տարիներ եղել է ՀԽՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի նոր գրականություն բաժնի վարիչը։ Մասնակցել է հայ դասականների երկերի ակադեմիական հրատարակությունների պատրաստմանը։ Երիտասարդ տարիներին գրել է բանաստեղծություններ, որոնցից մի քանիսը տպագրվել է Ասուր Վերկառն ծածկանունով։ Հետո թողել է պոեզիան և զբաղվել բացառապես գրականագիտությամբ։ Մահացել է 1964-ին, Երևան-ում։

Ա. Ասատրյանի երկերի մատենագրություն
  • Ավետիք Իսահակյանի կյանքը և ստեղծագործությունը, Երևան, 1940, էջ 125։
  • Ղազարոս Աղայան (կյանքն ու գործունեությունը), Երևան, 1940, 128 էջ։
  • Ավագ լեյտենանտ Պատրիկ Գազազյան, Երևան, 1943, 39 էջ։
  • Հակոբ Հակոբյան, Երևան, 1947, 96 էջ։
  • Սովետահայ գրականության պատմության պերիոդիզացիայի հարցի շուրջը, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1947, 94 էջ։
  • Գրական-քննադատական ակնարկներ, Երևան, Հայպետհրատ, 1951, 306 էջ։
  • Հակոբ Հակոբյան, Երևան, 1955, 178 էջ։
  • Հայ գրականությունը և ռուսական առաջին ռևոլյուցիան, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1956, 303 էջ։
  • Սոցիալիստական վերածննդի հայ գրականության պատմությունից, Երևան, 1959, 290 էջ։
  • Սովետահայ գրականության պատմություն, հատոր առաջին (1917-1941, հատորի «Հակոբ Հակոբյան» գլուխը գրել է Ա. Ասատրյանը), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1961, 800 էջ։
  • Հայ նոր գրականության պատմություն, հատոր 2 (հատորի «Հարություն Սըվաճյան» գլուխը գրել է Ասատուր Ասատրյանը), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1962, 516 էջ։
  • Հայ նոր գրականության պատմություն, հատոր 3 (հատորի «Ղազարոս Աղայան» գլուխը գրել է Ասատուր Ասատրյանը), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1964, 760 էջ։
  • Հարություն Սըվաճյան, Երևան, 1967, 238 էջ։
  • Հայ նոր գրականության պատմություն, հատոր 4 (հատորի «Ավետիք Արասխանյան» գլուխը գրել է Ասատուր Ասատրյանը), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1972, 776 էջ։


Աղբյուր՝
(1981) Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող», էջ 39-40։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets